Գյուղատնտեսության տնտեսագիտություն, ուսումնասիրում է գործող օբյեկտիվ տնտեսական օրենքներն ու դրանց հանդես գալու ձևերը գյուղատնտեսության մեջ։ Տնտեսական օրենքները, որոնց ենթարկվում է գյուղատնտեսությունը, կրում են օբյեկտիվ բնույթ, և գործում են կոնկրետ պայմաններում, տնտեսավարման պրակտիկայում օգտագործվում են տարբեր ձևերով։
Ճյուղի էկոնոմիկա հասկացություն և խնդիրներ
Գյուղատնտեսության կարևոր խնդիրը հանդիսանում՝ սննդի մատակարարում բնակչությանը, անասնակեր՝ անասնաբուծությանը, հումք՝ թեթև և սննդի արդյունաբերությանը։ Այս խնդրի լուծումը կապված է ճյուղի հետագա ինտենսիվացման մակարդակի, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, տնտեսական հարաբերությունների կատարելագործման, տնտեսավարման և սեփականության տարբեր ձևերի զարգացման հետ։
«Գյուղատնտեսության էկոնոմիկայի» հիմնական նպատակն է՝ գյուղատնտեսության համար տնտեսագետ մասնագետների պատրաստումը, օբյեկտիվ տնտեսական օրենքների և օրինաչափությունների, դրանց գործունեության և հանդես գալու ձևերի, պայմանների ու գործոնների ուսումնասիրումը, որոնք կենդանի և առարկայացված աշխատանքային օպտիմալ ծախսերի դեպքում ապահովում են բարձր արդյունավետություն։
Էկոնոմիկայի տակ, լայն իմաստով, հասկացվում է հասարակական հարաբերությունների ամբողջություն, որտեղ արտադրության գործընթացում հանդես են գալիս մարդիկ։
Գյուղատնտեսության մեջ գործում է տնտեսական օրենքների համակարգ՝
Այն միաժամանակ հիմք է ծառայում հետևյալ գիտությունների ուսումնասիրման համար՝ գյուղատնտեսական արտադրության կազմակերպում, տնտեսական գործունեության վերլուծություն, էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդներ, ֆինանսավորում և վարկավորում, գյուղատնտեսական արտադրանքի կառավարում, միջազգային տնտեսական կապեր, ձեռնարկատիրություն, գյուղատնտեսական շուկաներ։
Մասսայական տնտեսագիտական նյութերի վերլուծության համար օգտագործվում ենհետևյալ մեթոդները.
Մենագրական մեթոդը հիմնվում է տիպիկ երևույթի կամ գործընթացի խորացված ուսումնասիրման, ինչպես նաև գյուղատնտեսական տնտեսավարող սուբյեկտի և ամբողջ ճյուղի գործունեության երկարատև փորձի վրա։ Այս մեթոդի օգնությամբ կոնկրետ արտադրության գործընթացի, ճյուղի արդյունավետ կազմակերպման և կառավարման առաջադիմական մեթոդների լայն կիրառման համար կատարվում են ուսումնասիրություններ, գիտական ընդհանրացումներ և մշակվում առաջարկություններ։
Տնտեսագիտավիճակագրական մեթոդը կիրառվում է խոշոր օբյեկտների փոխհատուցման ժամանակ, ուսումնասիրելով արտադրության գործոնները և դրանց ազդեցությունը արտադրության վերջնական արդյունքի վրա։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս պրակտիկ որոշումների մշակման ժամանակ կատարել ավելի խորը եզրակացություններ։
Վերացակա-տրամաբանական մեթոդն իրենից ներկայացնում է որոշակի երևույթներ ուսումնասիրում կամ գործընթաց։ Այն առանց դրանց առարկայական նշանների, հնարավորություն է տալիս առարկայի վերացական ուսումնասիրումը։
Փորձարարական մեթոդը կիրառվում է արտադրության կազմակերպման ձևերի ու մեթոդների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության պայմանների և գյուղատնտեսական գործունեության վերջնական արդյունքի վրա դրանց ազդեցության տնտեսական գնահատման ժամանակ։
Էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդն օգտագործվում է ողջ արտադրության կամ առանձին տեխնոլոգիական փուլերի, գործընթացների, ինչպես նաև կազմակերպա-տնտեսական և տեխնիկա-տնտեսական օպտիմալ որոշումների ընտրության ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս օպտիմալ արդյուքների ստացման համար գտնել նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առավել լավ տարբերակներ։
Գրաֆիկական մեթոդն արտադրական գործընթացի փոփոխության, տարբերակների համեմատության ժամանակ ռեսուրսների օգտագործման և տնտեսական գործունեության արդյունքների մասին ավելի տեսանելի պատկերացում է տալիս։
Հաշվարկա-կոնստրուկտիվ մեթոդն առավել հաճախ օգտագործվում է գյուղատնտեսական կազմակերպության հեռանկարային զարգացման կամ ֆինանսական և տնտեսական գործունեության մշակման ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս ընտրելու ձոռնարկության վերջնական նպատակին հասնելու միջոցառումը հիմնավորելու առավել արդյունավետ տարբերակը։
Այն համարվում ՀՀ ժողտնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը։ Այն արտադրում է սննդամթերք երկրի բնակչությանը և հումք՝ վերամշակող արդյունաբերությանը։ Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 17,9%-ը (2009) և հանդիսանում է արդյունաբերության շատ ճյուղերի արտադրած արտադրանքի խոշոր սպառողներից մեկը (մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն և այլն)։ Այն բաղկացած է 2 ճյուղերից՝ բուսաբուծություն և անասնաբուծություն։
1960-1987 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 45-55%-ը կազմել է անասնաբուծական արտադրանքի տեսակարար կշիռը։ Իսկ նույն ժամանակահատվածում համախառն արտադրանքի արժեքն ավելացել է գրեթե 2 անգամ։ 1991 թվականից հետո ՀՀ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինն ավելացավ, պատճառն այն էր, որ ՀՀ-ը արդյունաբերական զարգացած երկրից վերածվեց հետամնաց ագրարայինի։ Այն գյուղատնտեսության ճյուղում տեղի ունեցած սեփականաշնորհման, հանրապետության շրջափակման, վերամշակող ձեռնարկությունների չաշխատելու, երյրում տեղի ունեցող ճգնաժամի և մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ երևույթների հետևանքն էր։ Ներկայումս, խոշորխորհրդային և կոլեկտիվ տնտեսությունների փոխարեն, փոքր հողակտորներ վրա գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվում են ավելի քան 339 հազար գյուղացիական տնտեսություններ։
ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով հիմնական սննդամթերքների կառուցվածքում գերակշռողը հաց-հացամթերքն ու կարտոֆիլն են։ Պատճառը բնակչության գնողունակության ցածր մակարդակն է։
Այս բնագավառում գործում են նույն տնտեսական օրենքները, ինչ և ժողտնտեսության մյուս ճյուղերում։ Սակայն դրանք դրսևորվում են ճյուղի առանձնահատկություններով։
Գյուղատնտեսության առանձնահատկություններն են՝
Հողը հանդես է գալիս որպես գլխավոր արտադրամիջոց։ Ճիշտ օգտագործման դեպքում դրա որակական չափանիշները ոչ թե վատթարանում, այլ լավանում են,
Գյուղատնտեսությունում արտադրության միջոցներ են կենդանիները և բույսերը,
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն իրականացվում է հսկայական տարածությունների վրա և ապակենտրոնացված է ըստ բնակլիմայան տարբեր պայմանների,
Գյուղատնտեսական արտադրության տարածքային տեղաբաշխումը կապված է խոշոր ծավալի փոխադրումների հետ,
Արտադրված արտադրանքի մի մասը, առանց շրջանառության ոլորտ մտնելու, մասնակցում է արտադրության հետագա գործընթացներին։ Որպես արտադրության միջոց օգտագործվում են սերմերը, տնկանյութերտ, կերատեսակները, ինչպես նաև անասնագլխաքանակի մի մասը,
Արտադրության և աշխատանքի ժամանակահատվածները չեն համընկնում, ինչով և պայմանավորվում է գյուղատնտեսության սեզոնայնությունը,
Հողի, ինչպես նաև աշխատանքային և նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով անհրաժեշտ է ձգտել բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի օպտիմալ զուգակցման և օժանդակ արտադրության ու տնայնագործության զարգացման,
Որպես կանոն, գյուղատնտեսությունում արտադրության գործիքները և տեխնիկան տեղաշարժվում են, իսկ աշխատանքի առարկաները մնում են նույն տեղում։ Այստեղ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր պահանջը զգալիորեն բարձր է արդյունաբերական ճյուղերի համեմատությամբ,
Բուսաբուծությունում և անասնաբությունում աշխատանքային գործընթացներն այլ կերպ են կազմակերպվում։ Այս ճյուղերում, ի տարբերություն արդյունաբերական ճյուղերի, աշխատողը հիմնական աշխատատեղ չունի։ Արտադրանքի արտադրության գործընթացում, կախված տարվա ժամանակահատվածից և մշակաբույսի մշակության յուրակատկությունից, դաշտային աշխատողներն ու մեխանիզատորները կատարում են տարբեր տեսակի աշխատանքներ։