Գյուղատնտեսական շուկայավարում
From Wikipedia, the free encyclopedia
Գյուղատնտեսական շուկայավարում, ներառում է գյուղատնտեսական արտադրանքը ֆերմայից սպառողին տեղափոխելու հետ կապված ծառայությունները։ Այս ծառայությունները ներառում են գյուղատնտեսական արտադրանքի պլանավորում, կազմակերպում, ուղղորդում և մշակում այնպես, որպեսզի գոհացնեն գյուղատնտեսներին, միջնորդներին և սպառողներին։ Այս գործընթացում ներառված են բազմաթիվ փոխկապակցված գործողություններ, ինչպիսիք են արտադրության պլանավորումը, աճեցումը և բերքահավաքը, դասակարգումը, փաթեթավորումը, տեղափոխումը, պահեստավորումը, գյուղատնտեսական և սննդամթերքի վերամշակումը, շուկայի մասին տեղեկատվության տրամադրումը, բաշխումը, գովազդը և վաճառքը։ Արդյունքում, այս տերմինը ընդգրկում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման շղթայի գործողությունների ամբողջ շրջանակը, անկախ նրանից, թե դրանք իրականացվում են ad hoc (լատիներեն արտահայտություն ՝ այդ պատճառով կամ դրա համար) վաճառքի միջոցով, թե ավելի ինտեգրված շղթայի միջոցով, ինչպիսին է պայմանագրային գյուղատնտեսությունը։