From Wikipedia, the free encyclopedia
Գյոզեր (հոլ.՝ Geuzen, ֆր.՝ Les Gueux), Նիդերլանդներում հակաիսպանական հեղափոխության մասնակիցներ, որոնք 1566 թվականից պայքարում էին Նիդերլանդներում իսպանական իշխանության դեմ։ Նրանց մեծ մասը կռվում էին ծովում և կոչվում էին «ծովային գյոզեր» (հոլ.՝ watergeuzen, ֆր.՝ Gueux de mer)։ 1572 թվականին գրավելով Բրիլը նրանք հենարան ստացան ցամաք դուրս գալու համար և գրավեցին հյուսիսային 17 նահանգներն ու ստեղծեցին Հյուսիսային Նահանգների Հանրապետությունը[1][2]։
Մի խումբ ազնվական առաջնորդներ, ստորագրել էին այսպես կոչված Ազնվականների փոխզիջումը՝ որով իրենց պարտավորեցնում էին պաշտպանել Նիդերլանդների արտոնությունները իսպանական արքա Ֆիլիպ II-ի քաղաքացիական և կրոնական ոտնձգություններից։ 1566 թվականի ապրիլի 5-ին նրանք հնարավորություն ստացան Պարմի հերցոգուհի խնամակալ Մարգարետին հայց ներկայացնել։ Մոտ 250 ազնվականներ ներկայացան պալատ։ Հերցոգուհին այդքան շատ մարդ տեսնելով անհանգստացավ։ Այդ տեսնելով խորհրդի անդամներից Բերլեյմոնտը ասաց, «Տիրուհի, իսկապե՞ս Ձերդ մեծությունը վախենում է այս աղքատներից (ces gueux)։» Անունը չմոռացվեց և երեք օր անց Culemburg հյուրանոցում 300 հոգանոց ճաշկերույթի ժամանակ հայտարարեցին, որ անհրաժեշտության դեպքում նրանք բոլորը պատրաստ են աղքատանալ հանուն հայրենիքի։ Այսուհետ հեղափոխության մասնակիցները սկսեցին իրենց գյոզեր անվանել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.