Գլեն Գրինվալդ (անգլ.՝ Glenn Greenwald, մարտի 6, 1967(1967-03-06)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացիգրող, փաստաբան և լրագրող։ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի հոկտեմբերը վարել է «Guardian US» հրատարակության սյունակը[3][4][5], ինչպես նաև 2007-2012 թվականներին վարել է «Salon.com»-ի սյունակը[6][7][8]։ Բացի այդ, գրել է «The New York Times»-ի[9][10][11], «the Los Angeles Times»-ի, «The American Conservative»-ի[12], «The National Interest[13]» և «In These Times»-ի համար[14][15]։ 2013 թվականին ընդգրկվել է «Foreign Policy» ամսագրի կազմած հարյուր համաշխարհային մտավորականների ցանկում[16]։ «The New York Times»-ի վարկածով՝ Գրինվալդի գրած հինգ գրքերից չորսը հայտնվել են բեսթսելերների ցուցակում։ 2013 թվականին լայն ճանաչում է ստացել՝ «The Guardian»-ում հրապարակելով գլոբալ լրտեսման մասին հոդվածների շարք, որոնց նյութը հիմնված էր Էդվարդ Սնոուդենի բացահայտած տեղեկությունների վրա[17][18]։
Ամերիկյան ազգային անվտանգության գործակալության գործունեությանը նվիրված հոդվածների համար արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների, այդ թվում՝ Ջորջ Փոլքի մրցանակի[19], Esso Award for Excellence in Reporting-ի, «Electronic Frontier Foundation» իրավապաշտպանական կազմակերպության կողմից «Pioneer Award» պարգևի և այլն[20]։
2013 թվականին Գլեն Գրինվալդը eBay-ի հիմնադիր Պիեռ Օմիդյարի հետ համատեղ հայտարարել Է «First Look Media»-ի ստեղծման մասին[21]։
Ծնվել է Նյու Յորքում[22]։ Գլենի ծնվելուց կարճ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Լոդերդեյլ-Լեյքս քաղաք, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգում[23][24][25]։ Դպրոցն ավարտելուց հետո Գլենն ընդունվել Է Ջորջ Վաշինգտոնի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն։ Նա 1990 թվականին ավարտել է համալսարանը և ստացել բակալավրի աստիճան։ Այնուհետև Գրինվալդը ընդունվել Է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական գիտությունների դպրոց, որտեղ սովորելու արդյունքում ստացել է «Juris Doctor»-ի աստիճան[23]։
Գրինվալդն ու Սնոուդենն առաջին անգամ կապ են հաստատել 2012 թվականին[26]։ Էդվարդ Սնոուդենը անանուն կապվել է Գրինվալդի հետ և հայտնել, որ ինքն ունի փաստաթղթեր, որոնք նա ցանկանում է հրապարակել[27]։ Մոտ մեկ ամիս անց՝ 2013 թվականի հունվարին, Սնոուդենը կապվել է ռեժիսոր Լորա Փոյտրասի հետ[28]։
Գրինվալդն առաջին անգամ Սնոուդենի փաստաթղթերը հրապարակել է 2013 թվականի հունիսի 5-ին բրիտանական «The Guardian» պարբերականում։ Դա զանգվածային լրտեսման բացահայտման սկիզբն էր[29]։
2014 No Place to Hide: Edward Snowden, the NSA, and the U.S. Surveillance State. Metropolitan Books (Div. of Henry Holt and Company); 1-6277-9073-X (10); 978-1-62779-073-4 (13).
2011 With Liberty and Justice for Some: How the Law Is Used to Destroy Equality and Protect the Powerful. Metropolitan Books (Div. of Henry Holt and Company); 0-8050-9205-6 (10). 978-0-8050-9205-9 (13).
2008 Great American Hypocrites: Toppling the Big Myths of Republican Politics. New York: Random House, 0-307-40802-7 (10); 978-0-307-40802-0 (13). (Also available as an E-book.)
2007 A Tragic Legacy: How a Good vs. Evil Mentality Destroyed the Bush Presidency. New York: Crown Publishing GroupCrown (Div. of Random House) 0-307-35419-9 (10); 978-0-307-35419-8 (13). (Hardback ed.) Three Rivers Press, 2008; 0-307-35428-8 (10); 978-0-307-35428-0 (13). (Paperback ed.)
2006 How Would a Patriot Act? Defending American Values From a President Run Amok. San Francisco: Working Assets (Distrib. by Publishers Group West); 0-9779440-0-X (10); 978-0-9779440-0-2 (13).
«Author Search: Glenn Greenwald». The American Conservative. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին. When «Glenn Greenwald» is provided as a search term selecting the «author» field: (1) «Madness of Crowds»; (2) «Selective Amnesia»; (3) «Watching the Detectives»; and (4) «Authoritarian Temptation.»
Greenwald, Glenn (2008 թ․ ապրիլի 25). «The Perilous Punditocracy». The National Interest. Никсоновский центр. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
«Preisträger 2014: Glenn Greenwald»[Award recipient 2014: Glenn Greenwald]. geschwister-scholl-preis.de. Börsenverein des Deutschen Buchhandels – Landesverband Bayern e.V. 4241 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
"Glenn Greenwald Exposes Frank Gaffney". Crooks and Liars, February 16, 2007. [Includes 3-part MP3 clip of radio interview broadcast on the Alan Colmes Show, on Fox News Radio, during which Greenwald debates Frank Gaffney.]
Greenwald, Glenn. "Media: Glenn Greenwald at YearlyKos", Salon.com, August 7, 2007; accessed December 13, 2008. [Video segment from Glenn Greenwald's panel at YearlyKos 2007, "where he stresses the continued need for adversarial, skeptical reporting." ("VideoDog" format.)]
Nico Pitney|Pitney, Nico. "A Secure America: Video: Glenn Greenwald Debates Spying Program On C-Span". Online posting of clip of program broadcast on C-SPAN, February 6, 2006. Center for American Progress|ThinkProgress.com, February 6, 2006; accessed December 12, 2008. [Greenwald debates University of Virginia law professor Robert Turner.]