![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Glendale_California_From_Forest_Lawn.jpg/640px-Glendale_California_From_Forest_Lawn.jpg&w=640&q=50)
Գլենդելի հայ համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Գլենդելի հայ համայնք (Կալիֆոռնիա, ԱՄՆ), Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ քաղաքային հայ համայնքներից մեկը։ Հայերն այստեղ ապրում են 1920-ական թվականներից։ 1970-ական թվականներին հայկական ներգաղթը կտրուկ աճել էր, իսկ հայկական ծագում ունեցող բնակիչների մեծ մասը բնակություն էր հաստատել Գլենդելում 1990-ական թվականներից 2000-ական թվականներին։ Հայերը լավ ինտեգրված են տեղի հասարակությանը, տիրապետում են բազմաթիվ ձեռնարկությունների և չեն կորցնում իրենց լեզուն։ Քաղաքում գործում են մի քանի հայկական դպրոցներ (այդ թվում՝ Չամլյանի հայկական դպրոցը և Լարկ հայկական երաժշտական դպրոցը), էթնիկ և մշակութային կազմակերպություններ։ Կան բազմաթիվ ազգային ռեստորաններ և սրճարաններ, հայկական մամուլ։ Իրականացվում է հայկական գրքերի, աուդիո և վիդեո սկավառակների վաճառք։ Քաղաքում գործում է Հայաստանի հյուպատոսությունը[1], որն ունի իր շենքը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Glendale_California_From_Forest_Lawn.jpg/640px-Glendale_California_From_Forest_Lawn.jpg)
Գլենդելում իրենց կարիերան սկսել են System of a Down հայկական ռոք խմբի որոշ անդամներ[2]։