![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/CHE_Glarus_Flag.svg/langhy-640px-CHE_Glarus_Flag.svg.png&w=640&q=50)
Գլարուս
From Wikipedia, the free encyclopedia
Գլարուս (German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈɡlaːrʊs]]] ( լսել); Կաղապար:Lang-gsw; ֆր.՝ Glaris; իտալ.՝ Glarona; ռոմանշ.՝ Glaruna), Շվեյցարիայի նույնանուն կանտոնի վարչական կենտրոնը։ 2011 թվականի հունվարի 1-ից նրան են միացվել Էնենդա, Նետստալ և Ռիդերն համայնքները[1]։ Գլարուսը գտնվում է Լինթ գետի ափին՝ Շվեյցարական Ալպերի մաս հանդիսացող Գլեռնիշ սարի ստորոտին։ Քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրը նրա՝ նոր ռոմանական (նեոռոմանական) ոճով կառուցված եկեղեցին է։ Գլարուսի տնտեսության տիրապետող ճյուղերն են փայտամշակման, տեքստիլ, պլաստմասսաների արտադրությունը և հրատարակչական բիզնեսը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գլարուս | |||||
շվեյց. գերմ.՝ Glarus | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 103,68 կմ² | ||||
ԲԾՄ | 474 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | ▲12 539 մարդ (դեկտեմբերի 31, 2020) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 055 | ||||
Փոստային դասիչ | 8750 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GL | ||||
Պաշտոնական կայք | glarus.ch(գերմ.) | ||||
| |||||
Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է իններորդ դարի սկզբներին, լատիներեն, որպես Clarona: 1178 թվականին առաջին անգամ հիշատակվել է գերմաներեն Glarus անվանումով[2]։ Գլարուսը մինչև 2011 թվականը զբաղեցրել է 69,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Նրան Էնենդա, Նետստալ և Ռիդերն համայնքների միացումից հետո տարածքը հասել է 103,67 քառակուսի կիլոմետրի։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12,521, որի 24.9%-ը օտարերկրացիներ էին։