From Wikipedia, the free encyclopedia
Գիրշ Գլիկ (իդիշ՝ הירש גליק՝ Հիրշ Գլիկ, ապրիլի 24, 1922[1], Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] - 1944[3][4][5][…], Էստոնիա[2]), հրեա բանաստեղծ, լեգենդար «Պարտիզանական հիմնի» հեղինակը, «Յունգ Վիլնե» գրական խմբակի անդամ։
Ծնվել է | ապրիլի 24, 1922[1] |
---|---|
Ծննդավայր | Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] |
Վախճանվել է | 1944[3][4][5][…] |
Վախճանի վայր | Էստոնիա[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | իդիշ |
Քաղաքացիություն | Լիտվա, ԽՍՀՄ և Լեհաստան |
Անդամակցություն | Միացյալ պարտիզանական կազմակերպություն |
Hirsh Glick Վիքիպահեստում |
Ծնվել է աղքատ ընտանիքում, 1938 թվականին նա ստիպված դադարեցրել է դպրոցական ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով։ Նա աշխատել է որպես գործակատար, ապա բանվոր ստվարաթղթի գործարանում։ Նա 1935 թվականից ստեղծագործել է եբրայերեն, ապա գրել է իդիշով «Յունգ Վիլնե» գրական խմբակի ազդեցությամբ[6]։ 1940-1941 թվականներին նրա բանաստեղծությունները տպագրվել են «Վիլներ Էմես» թերթում, Վիլնյուսի «Շտալ» («Շողեր») ամսագրում և Կաունասի «Նայե Բլետեր» («Նոր էջեր») պարբերականում։ Մի խումբ գործընկերների հետ հիմնել է «Յունգվալդ» ամսագիրը («Շիվ»)։
1941 թվականին հայտնվել է Վիլնյուսի գետտոյում։ Այնտեղ նա ակտիվորեն մասնակցել է ընդհատակյա գործունեությանը (Պարտիզանական միացյալ կազմակերպություն) և շարունակել բանաստեղծություններ գրել։ 1942 թվականին նա գրել է «Շտիլ դը Նախտ» («Գիշերը հանգիստ է») երգի տեքստը, որ նվիրված է պարտիզան Իցիկ Մացկևիչի ու Վիտկա Կեմպների հաջող մարտական գործողությանը, որի արդյունքում պայթեցվել էր գերմանական ռազմական էշելոնը Վիլնյուսի մոտ։ Գետտոյում Գլիկը գրել է իր ամենահայտնի երգը՝ «Զոտ նիտ կեյնմոլ» («Երբեք մի ասա»), որը դարձել է Պարտիզանական միացյալ կազմակերպության հիմնը։
1943 թվականի հոկտեմբերին գետտոյի լուծարման ժամանակ նա փորձել է փախչել, սակայն բռնվել է և ուղարկվել Էստոնիայի Գոթֆիլդ ճամբար։ 1944 թվականի ամռանը նա փախել է ճամբարից, և հավանաբար բռնվել է ու սպանվել։
«Մի՛ ասա, որ դու գնում ես վերջին ճանապարհը» (իդիշ՝ זאָג ניט קיינמאל, אז דו גייסט דעם לעצטן וועג) պարտիզանական հիմնը,որը հայտնի է նաև որպես «Հրեա պարտիզանների օրհներգ», գրվել է 1942 թվականին Պոկրաս եղբայրների գրած մեղեդու հիման վրա։ ԽՍՀՄ-ում հրեա պարտիզանների հիմն առաջին անգամ տպագրվել է 1946 թվականին Ա. Սուցկևերի «Ֆուն Վիլներ գետտո» («Վիլենի գետտո») գրքում («Դեր Էմես» հրատարակչություն)։ Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով։ Օրհներգի կատարողների շարքում եղել է Պոլ Ռոբսոնը, որն իդիշով կատարել է այն 1946 թվականին Մոսկվայում տեղի ունեցած իր հայտնի համերգի ժամանակ, որ անցկացվել է «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» ընթացքում[7]։
Օրհներգի տեքստը փորագրված է Բաթ Յամում հրեա պարտիզաններին նվիրված հուշարձանի վրա։
Ամեն տարի Վարշավայի գետտոյում տեղի ունեցած ապստամբության օրը նշելիս Լեհաստանի բանակի երգչախումբն այն կատարում է իդիշով[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.