From Wikipedia, the free encyclopedia
Ավելի քան 96 % չեխական խաղողի այգիները տեղակայված են Հարավային Մորավիայում[1], իսկ որոշ մաս էլ գտնվում է Բոհեմիայում։ Այդ իսկ պատճառով չեխական գինի հաճախ անվանում են մորավյան։
Բոհեմիայի գինեգործությունը բազմադարյա պատմություն ունի։ Դեռ XIV դարում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ IV-ը հրամայեց այդ հողերում բուգունդյան որթ տնկել և հովանավորեց տեղի գինեգործներին ամեն հնարավոր արտոնություններով։
XIX դարի վերջում և XX դարի սկզբում գինեգործների մեծ մասը գտնվում էր Էլբա գետի հովտում, որտեղից ստանում էին բոհեմյան գինիների լավագույն տեսակները. կարմիր բուրգունդյան և չերնոսեկ, ինչպես նաև բերկովից, կարմիր և սպիտակ[2]։
Բոհեմյան կարմիր գինու լավագույն տեսակը վաճառվել է լիբին անվամբ։ Լավ, փրփուն գինեներ ստանում են Լոբոզիցյան խաղողից։
Բոհեմյան գինիները, որպես կանոն, շատ թունդ են։ XX դարի սկզբում կապված նրա հետ, որ պահանջարկը գերազանցում էր առաջարկը, այդ գինիները գրեթե չէին արտահանվում, այլ օգտագործվում էին մեծավ մասամբ ներքին պահանջմունքների բավարարման համար։
Կարմիր գինիներ և նրանց բաժինը արտադրության մեջ.
Կարմիր գինիներ և նրանց բաժինը արտադրության մեջ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.