Գիզայի բուրգեր
From Wikipedia, the free encyclopedia
Գիզայի բուրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة), հնավայր, որ գտնվում է Գիզայի սարահարթում՝ Կահիրե քաղաքի արվարձանում։
Գիզայի բուրգեր | |
Giza pyramid complex* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Եգիպտոս |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, iii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 86-002 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ սֆինքսի հսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների գյուղը և արդյունաբերական համալիրը։ Այն գտնվում է Արևմտյան անապատում՝ Նեղոս գետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝ Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես դեպի հարավ-արևմուտք։
Բուրգերը, որոնք Արևմուտքի պատկերացման մեջ սովորաբար պատմականորեն ընկալվում են որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշը[1][2], ժողովրդականացվել են հելենիստական ժամանակահատվածում, երբ Մեծ բուրգը Անտիպատեր Սիդոնցու կողմից ներառվեց աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում։ Այն յոթ հրաշալիքներից ամենահինն է և միակը, որ կանգուն է մնացել առ այսօր։