From Wikipedia, the free encyclopedia
Գիբոններ (լատին․՝ Hylobatidae), պրիմատների կարգի մարդանման փոքր կապիկների ընտանիք։ Առջևի վերջավորությունները խիստ երկար են։ Պոչ չունեն։ Լինում են 2 սեռի՝ բուն գիբոններ (Hylobates) 6 տեսակներով, և, ավելի խոշոր, սիամանգներ (Symphalangus), որոնց թաթի երկրորդ և երրորդ մատները միացած են մաշկաթաղանթով։ Բուն արու գիբոնի մարմնի երկարությունը 40—64 սմ է, քաշը՝ 4—8 կգ, սիամանգներինը՝ 47—60 սմ, քաշը՝ 9,5—12,5(երբեմն՝ 20) կգ։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Մազածածկը խիտ է, գույնը՝ գորշ դեղնավուն-մոխրագույնից մինչև սև։ Բուն գիբոնի հայրենիքը Հարավային Չինաստանն է, Հնդկաչինը, Սումատրա, Ճավա կղզիները, սիամանգներինը՝ Սումատրան, Մալակա թերակղզին։ Գիբոնները ապրում են ծառերի վրա, զույգերով կամ խմբերով։ Սնվում են պտուղներով, տերևներով, բողբոջներով, ծաղիկներով, միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Հղիությունը 210—235 օր է։ Կյանքի տևողությունը 30—35տարի է։ Գազանանոցներում հազվադեպ են պահվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 65)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիբոններ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիբոններ» հոդվածին։ |
Գիբոններ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Hylobatidae Gray, 1870 | ||||||||||||
Ցեղեր | ||||||||||||
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.