From Wikipedia, the free encyclopedia
Գըրլ բենդ (անգլ.՝ girl group), վոկալային փոփ-խումբ, որը կազմված է երեք կամ ավելի աղջիկներից։ Սովորաբար մասնակիցները չեն նվագում ո՛չ երաժշտական գործիքների վրա, ո՛չ տաղավարներում, ո՛չ համերգների ժամանակ, չնայած լինում են նաև բացառություններ։
Հաճախ «գըրլ բենդը» համարվում է պրոդյուսերի ստեղծածը, որը տատանվում է որոշակի կոնցեպցիայում, իսկ հետո ընտրում է անդամներին լսումների միջոցով։ Չնայած աղջիկները կարող են նաև ինքնուրույն ստեղծել խմբեր, իսկ հետո համագործակցել երգի հեղինակի և երաժշտական պրոդյուսերի հետ` հիթ ստեղծելու նպատակով։
Երաժշտական ինդուստրիայի զարգացման և ռադիոյի հեռարձակման ընդլայնման հետ՝ խմբերի քանակն ավելացել է, որոնցից է օրինակ՝ Andrews Sisters-ը։ Ավելի ուշ 1950-ականներից և ավելի վաղ 1960-ականներին կանանց խմբերի առաջացումը դարձել է հզոր ուժ, 750 տարբեր կանացի խմբեր թողարկել են երգեր, որոնք հետո հայտնվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիյաի հի-շքերթներում՝ 1960-ից 1966 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։ The Supremes-ը թողարկել է 12 սինգլ, որոնք ներառվել են Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, մինչ այն պահը, երբ ի հայտ եկավ the Beatles խումբը[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.