From Wikipedia, the free encyclopedia
Գերտրուդա գործողություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երրորդ Ռայխի Թուրքիա ներխուժման նախագիծ[1]։ Չնայած 1941 թվականին Նացիստական Գերմանիան և Թուրքիան ստորագրել են չհարձակման պայմանագիր, Բարբարոսա գործողության մեկնարկից քիչ առաջ Ադոլֆ Հիտլերը վճռական էր տրամադրված Անատալիան գրավելու վերաբերյալ՝ որպես Միացյալ Հայաստանի կառուցման նախագծի մաս[2]։ Ի վերջո, Միացյալ Հայաստանի միջոցով անվտանգ դարձնելով կովկասյան ճակատը, այդպիսով Գերմանիան պատրաստվում էր իր համար երաշխավորել Բաքվի նավթի հասանելիությունը։
1939 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո Թուրքիայի Հանրապետության նախագահ Իսմեթ Ինյոնյուն վարում էր չեզոքության քաղաքականություն, փորձելով զերծ պահել թուրքական պետությունը հակամարտության մաս կազմելուց։ Թուրքիան հարաբերություններ էր պահպանում բոլոր հակամարտող կողմերի (Առանցքի ուժերի և Հակահիտլերյան խմբավորման) հետ, ինչպես նաև բոլոր կողմերից ձեռք էր բերում ռազմատեխնիկա։
Ներխուժումը նախատեսված էր 1942 թվականին ավարտին և պետք է ավարտվեր հինգ շաբաթվա ընթացքում[3]։ Ի սկզբանե նախատեսված էր գործողության համար Դանիայից դուրս բերել չորս հետևազորային դիվիզիա և մեկ հրետանային բրիգադ։ Այդ բանակը պետք է հարվածեր Թուրքիային հյուսիսից, գլխավորելով ներխուժումը։ Կրիգսմարինեն Եգեյան ծովի Դոդեկանեսի կղզեխմբի շրջանում տեղակայված յոթ նավով աջակցելու էր բանակի հարձակումը ծովից։
Երկու զորամիվորում հարվածելու էին Մերձավոր Արևելքից, մեկը՝ Սիրիայից և Իրաքից, երկրորդը՝ Հայաստանից (Երևանից)։ Այդպիսով նախատեսվում էր ամբողջությամբ շրջափակել Թուրքիան։ Բաթումում տեղակայվելու էին արիերգարդը և ռմբակոծիչները[4]։
Գերտրուդա գործողությունը որպես նախագիծ արժանացել էր դրական գնահատականի, սակայն դրա իրագործումը կախված էր Կովկասում և Արևելաեվրոպական հարթավայրում Գերմանիայի տիրապետության առկայությունից և Արևմուտքի հետ առճակատման բացակայությունից[5]։
Երբ Հիտլերը սկսեց գործողության մեկնարկը, խորհրդային բանակը ջախջախեց և արգելափակեց գերմանացիներին Ստալինգրադի ճակատամարտում, Հյուսիսային Կովկասում, իսկ Ռոմմելի բանակը պարտվեց Էլ Ալամեյնի երկրորդ ճակատամարտում։ Այդպիսով Հիտլերը չեղարկեց Գերտրուդա գործողությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.