![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Austrian_Flag.jpg/640px-Austrian_Flag.jpg&w=640&q=50)
Գերմանական Ավստրիա՝ սքանչելի երկիր
From Wikipedia, the free encyclopedia
«Գերմանական Ավստրիա՝ սքանչելի երկիր» (գերմ.՝ Deutschösterreich, du herrliches Land), հայտնի է նաև, որպես Ռեներ-Կինցլի օրհներգ, Ավստրիայի ազգային խորհրդանիշերից մեկը՝ օրհներգը, որն օգտագործվել է 1920-1929 թվականներին։
«Գերմանական Ավստրիա՝ սքանչելի երկիր» Deutschösterreich, du herrliches Land | |
---|---|
Տեսակ | օրհներգ և երաժշտական գործ/ստեղծագործություն |
Բառերի հեղինակ | Կառլ Ռեներ |
Երգահան | Վիլհելմ Կինցլ |
Երկիր | ![]() |
Հաստատված | 1920 թվական |
Չեղյալ | 1929 թվական |
Բառերի հեղինակը եղել է Ավստրիայի առաջին դաշնային կանցլերը՝ Կառլ Ռեները[1]։ Երաժշտությունը հեղինակել է Վիլհելմ Կինցլը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Austrian_Flag.jpg/640px-Austrian_Flag.jpg)
«Գերմանական Ավստրիա՝ սքանչելի երկիր» հայրենասիրական երգը պաշտոնապես հաստատված չի եղել, սակայն փաստացիորեն այն համարվել է Ավստրիայի Առաջին Հանրապետության օրհներգը։ Պաշտոնապես չճանաչված լինելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1919 թվականին կնքված Սեն-Ժերմենի հաշտության պայմանագրով արգելվում էր Գերմանական Ավստրիա եզրույթի կիրառությունը։
Օրհներգը եղել է չափազանց հասարակական և պարզ՝ Ավստրիայի սոցիալական տարբեր խավերին բնորոշ։ 1929 թվականից Ավստրիան աստիճանաբար զուգամիտվել է Գերմանիայի հետ։ 1938 թվականին տեղի ունեցած Անշլյուսից հետո Ավստրիան դարձավ Գերմանիայի ենթակա տարածք և ավստրիացիները սկսեցին օգտագործել Գերմանիայի ազգային օրհներգը։