From Wikipedia, the free encyclopedia
Գերհարդ Յոհան Ռոբերտ Հաուպտման (գերմ.՝ Gerhart Johann Robert Hauptmann, նոյեմբերի 15, 1862[1][2][3][…], Շչավնո Զդրույ, Վալդենբուրգ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] - հունիսի 6, 1946[5][1][2][…], Jagniątków, Ելենյա Գուրա, Wrocław Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6][7][8][…]), գերմանացի դրամատուրգ, արձակագիր։
Գերհարդ Հաուպտման գերմ.՝ Gerhart Johann Robert Hauptmann | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Շչավնո Զդրույ, Վալդենբուրգ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | հունիսի 6, 1946[5][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Jagniątków, Ելենյա Գուրա, Wrocław Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6][7][8][…] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, երգերի հեղինակ, վիպասան, ինքնակենսագիր, սցենարիստ և գրող |
Լեզու | գերմաներեն |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն |
Կրթություն | Ենայի համալսարան |
Գրական ուղղություններ | նատուրալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Առնետներ, The Assumption of Hannele? և The Weavers? |
Անդամակցություն | Durch!? |
Պարգևներ | |
Ամուսին | Մարգարետ Հաուպտման[8] և Մարի Թենեման Հաուփթման |
Զավակներ | Փիթեր Գրիֆիթ |
Կայք | gerhart-hauptmann-gesellschaft.de |
Gerhart Hauptmann Վիքիպահեստում |
Սովորել է Ենայի համալսարանում։ Համարվել է գերմանական նատուրալիզմի առաջնորդը։ Հայտնի է դարձել «Արևածագից առաջ» (1889, հայերեն հրատ. 1895) դրամայով, որը պատկերում է բուրժուազիական ընտանիքի քայքայումը։ «Կղբենի» (1893) կատակերգությունում, «Կառապան Հենշելը» (1898, հայկական հրատարակչություն, 1907), «Ռոզա Բեռնդ» (1903), «Առնետներ» (1911) դրամաներում Հաուպտմանը քննադաաել է կայզերական Գերմանիայի բարքերը, կարեկցել ընչազուրկներին։ «Ջուլհակներ» (1892, հայկական հրատարակչություն, 1905) դրամայի թեման սիլեզյան ջուլհակների 1844 թվականի ապստամբությունն է։ Թեմայով ու ոճով նորարարական այդ գործում որպես կոլեկտիվ հերոս հանդես է բերել բանվորությանը։
Կենցաղային ռեալիստական պիեսներից բացի Հաուպտմանը գրել է չափածո դրամաներ, հեքիաթներ, որոնք սիմվոլիզմի դրոշմն են կրում («Ջրասույզ զանգը», 1896, հայկական հրատարակչություն, 1923, «Խեղճ Հայնրիխ», 1902)։ 1901 թվականին «Մուրճ»-ում լույս է տեսել «Մենակ մարդիկ» դրաման։ Իռացիոնալիզմի ոգով են գրված «Ձմեռային բալլադ» (1917), «Սպիտակ փրկիչը» (1920), «Ինդիպոդի» (1920) դրամաները, «Խև Էմանուել Քվինտը» (1910), «Սոանացի հերետիկոսը» (1918), «Մեծ մոր կղզին» (1924) վեպերը։ Հաուպտմանի ուշ շրջանի ստեղծագործության մեջ աչքի է ընկնում «Մայրամուտից առաջ» (1932, հայկական բեմում) դրաման։ Գերմանիայում ֆաշիզմի տիրապետության տարիներին Հաուպտմանը թողել է ժամանակակից թեման։ «Մեծ քուն» պոեմը վկայում էր Հաուպտմանի թշնամանքը նացիզմի նկատմամբ։
1945 թվականի վերջերին Հաուպտմանը ընտրվել է դեմոկրատական մտավորականության «Կուլտուրբունդ» կազմակերպության պատվավոր նախագահ։ Արժանացել է Նոբելյան մրցանակի (1912)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.