Գեռնիկա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գեռնիկա (պաշտոնական ամբողջական անվանումը` Գեռնիկա ի Լունո իսպ.՝ Guernica y Luno, բասկ.՝ Gernika-Lumo), քաղաք Իսպանիայի հյուսիսում, Բասկերի երկրում`Բիսկայա նահանգում։ Զբաղեցնում է 8.6 կմ² տարածք, ունի 16.869 բնակիչ (2016)։ Նահանգի վարչական կենտրոնից հեռավորությունը 33 կմ է։ Գտնվում է Բիլբաոյից հյուսիս-արևելք։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գեռնիկա | |||||
բասկ.՝ Gernika-Lumo[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Busturialdea? | ||||
Հիմնադրված է | 1366 թ. | ||||
Մակերես | 8,6 կմ² | ||||
ԲԾՄ | 10±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | բասկերեն | ||||
Բնակչություն | ▲17 050 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 94 | ||||
Փոստային դասիչ | 48300 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BI | ||||
Պաշտոնական կայք | gernika-lumo.net/in_index.asp | ||||
| |||||
Բասկերի մշակույթի հին կենտրոնն է։
Քաղաքը հիմնադրվել է 1366 թվականի ապրիլի 28-ին Տելյո Կաստիլացու կողմից։ Այն բասկերի մշակութային ու պատմական կենտրոնն է։ Ժամանակի ընթացքում քաղաքը ձեռք է բերել բասկյան քաղաքներին բնորոշ ձև` զուգահեռ փողոցներ (Գոենկալ, Ազոկեկալե, Արտեկալե, Բարենկալե) և անկյունագծային փողոց (Սանտա Մարիա փողոց), իսկ ամեն տարածքի վերջում կա եկեղեցի։
Քաղաքի կյանքը խիստ կառուցվածքային է եղել, որի նպատակն է եղել պահպանել գերակշռող միջին խավը։ Այս մոդելը գրեթե չի փոփոխվել մինչև 17-րդ դարի վերջը։
Ոչ մեծ բլրի վրա են գտնվում Ժողովների տունն ու նշանավոր Գեռնիկայի ծառը։ Հին ավանդույթի համաձայն` բասկերը և միջնադարյան Եվրոպայի այլ ժողովուրդներ հավաքներ են կազմակերպել ծառի տակ` քննարկելով համայնքին վերաբերող հարցեր։ Բիսկայան նահանգում վարչական ամեն կենտրոն (մերինդադ) ունեցել է այդ նշանակությամբ իր ծառը, սակայն հարյուրամյակի ընթացքում Գեռնիկայի ծառը յուրահատուկ իմաստ է ստացել։ Այն եղել է Լումոյի մուտքի մոտ` Գեռնիկազարայում` մի փոքր մատուռի հարևանությամբ։
Բիակայան օրենքները շարունակվել են ընդունվել ծառերի տակ մինչև 1876 թվականը, երբ ամեն քաղաք ու գյուղ երկուական ներկայացուցիչ են ուղարկել գլխավոր ժողովին։ Ժողովրդավարության այս հին ձևը նշել են փիլիսոփա փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն, բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթը, դրամատուրգ Տիրսո դե Մոլինան, իսկ կոմպոզիտոր Խոսե Իպարագիրեն գրել է երաժշտական պիես` «Գեռնիկայի ծառը» (բասկ.՝ Gernikako Arbola) վերնագրով։
Երբ Բիսկայան մարզը մտել է Կաստիլիայի թագավորության կազմի մեջ, Կաստիլիայի թագավորը, այցելելով Գեռնիկա, ծառի տակ հանդիսավոր երդում է տվել պահպանել Բիսկայան թերակղզու օրենքները։ Ֆերդինանդ արքայի երդումը 1476 թվականի հունիսի 30-ին պատկերված է Ֆրանցիսկո դե Մենդիետայի «Արքայական հասարակություն» (անգլ.՝ The Royal audience) կտավում։ 1875 թվականի հուլիսի 3-ին` Կառլիստական պատերազմների ժամանակ գահի հավակնորդ Դոն Կոռլոսը` Հաբսբուրգների դինաստիայից, նույնպես այցելել է Գեռնիկա և երդում տվել։ 19-րդ դարում ծառի տակ կայացել են մասնավոր հավաքներ։
18-րդ դարում քաղաքի կենտրոնում եղել է հրապարակ, որի հարևանությամբ գտնվել են քաղաքապետարանը, հասարակական բանտը, հիվանդանոցը և ծերանոցը։ Քաղաքացիների առօրյա զբաղմունքներից են եղել գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելը, արհեստները և առևտուրը։
Այս շրջանը եղել է տարածքային հարցերի շրջան։ Վեճերը վերջնականապես կարգավորվել են մինչև 1882 թվականը, երբ միացել են երկու համայնքներ` ձևավորելով Գեռիկա-Լումոն։
Արդյունաբերական առաջին ընկերությունները հիմնադրվել են 20-րդ դարի սկզբին։ Դա նպաստել է բնակչության թվաքանակի աճին. 1920 թվականին 4.500 բնակիչ ունեցող քաղաքը 1936 թվականին ունեցել է արդեն 6.000 բնակիչ։
1937 թվականի ապրիլի 26-ին, իտալա-գերմանական ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի ժամանակ Գեռնիկան ենթարկվել է գերմանական ավիացիայի ռմբակոծմանը։ Գեռնիկայի բարբարոսական ոչնչացումը առաջ է բերել աշխարհի առաջավոր մարդկության վրդովմունքը[3]։ Այդ իրադարձությանն է նվիրված Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարը (1937)։
Պատմականորեն Գեռնիկան համարվում է Բիսկայա նահանգի խորհրդարանի նստավայրը, որի գործադիր մարմինը գտնվում է հարևան Բիլբաոյում։
Նախորդ դարերում Լումոն եղել է ավանդական Բիսկայան հավաքների վայրը. Օրդունյան, Գեռնիկան գտնվել են Բիսկայայի լորդի անմիջական վերահսկողության տակ։ Ժամանակի ընթացքում առանձին հավաքների դերը փոխարինվել է Գեռնիկայում միասնական հավաքով, և 1512 թվականին Գեռնիկայի նշանավոր կաղնին դարձել է բասկերի իրավունքների խորհրդանիշը։
Ծառերը միշտ նորացվել են հենց իրենց իսկ սերմերով։ Այդ ծառերից մեկը պահպանվել է մինչև 19-րդ դարը (Հին կաղնի), և այժմ կարելի է տեսնել նրա չոր կոճղը։ Նրա փոխարեն 1860 թվականին տնկված ծառը չորացել է 2004 թվականին և իր հերթին փոխարինվել նորով։ Սակայն նոր կաղնին ևս խնդիր ունի, և այն չեն փոխարինի նորով, մինչև տարածքի հողը չվերականգնվի։
Գեռնիկայի կաղնու մոտ կառուցվել է էրմիտաժ, որը պետք է դառնար հավաքների վայր։ Նրա հարևանությամբ Ժողովների տունն է, որը կառուցվել է 1826 թվականին։
1937 թվականի ապրիլի 26-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում գերմանացիների ռմբակոծության արդյունքում քաղաքը հավասարեցվել է գետնին։ Հիտլերը դրանով իր աջակցությունն էր հայտնում գեներալ Ֆրանկոյին։ Գրեթե չորս ժամ տևած ռմբակոծությունը այդ տակտիկան հետագայում կիրառելու փորձարկություն էր։
1987 թվականին նշվել է ռմբակոծության 50-րդ տարին. քաղաքում Նահատակ քաղաքների միջազգային կազմակերպության նախնական համաժողովն է կազմակերպվել, ինչից հետո համաժողովը շարունակվել է Մադրիդում, ուր ներկա են եղել աշխարհի շատ քաղաքների ներկայացուցիչներ։ Այդ ժամանակից ի վեր Գեռնիկա-Լումոն այդ միավորման անդամ է։ 1988 թվականին բասկ քանդակագործ Էդուարդո Չիլիդան հուշարձան է կառուցել, որի կողքին 1990 թվականին տեղադրվել է բրիտանացի քանդակագործ Գենրի Մուրի քանդակը։ Այս երկու քանդակներն էլ խորհրդանշում են Գեռնիկան` որպես խաղաղության քաղաք։
Աշխարհի խորհրդանիշ շարժման շրջանակներում Գեռնիկան բարեկամացել է այլ քաղաքների հետ։ Այդ կարգավիճակը ներառում է համագործակցություն մշակույթի, կրթության և արդյունաբերության ոլորտներում։
Բնակչության 2001-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.