Գեռերո
նահանգ Մեքսիկայում From Wikipedia, the free encyclopedia
նահանգ Մեքսիկայում From Wikipedia, the free encyclopedia
Գեռերո, (իսպ.՝ Guerrero, (Իսպաներեն արտասանություն՝ [ɡeˈreɾo]), պաշտոնական անվանումը՝ Գեռերոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Guerrero), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 81 համայնք, մայրաքաղաքն է Չիլպասինգոն, ամենամեծ քաղաքը՝ Ակապուլկոն։
Գեռերո իսպ.՝ Guerrero | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Չիլպասինգո դե լոս Բրավո | ||||
ԲԾՄ | 1161 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Guerrero? | ||||
Բնակչություն (2012) | 3․442․564[1] | ||||
Տարածք | 63596[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3550 մ | ||||
Հիմնադրված է | 1849, հոկտեմբերի 27[3] թ. | ||||
Սահմանակցում է | Մեխիկո, Մորելոս, Պուեբլա, Օախակա և Միչոական | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-GRO | ||||
Փոստային ինդեքսներ | 39-41 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Անվանված է | Վիսենտե Գերերո | ||||
Պաշտոնական կայք | |||||
Գեռերո նահանգը գտնվում է հարավարևմտյան Մեքսիկայում։ Հյուսիսում և արևմուտքում սահմանակից է Միչոական, հյուսիսում՝ Մեքսիկա և Մորելոս, հյուսիս-արևելքում՝ Պուեբլա և արևելքում՝ Օախակա նահանգներին։
Նահանգն անվանվել է ի պատիվ Վինսենտ Գեռերոյի, ով Մեքսիկայի անկախության պատերազմի ամենաակնառու դեմքերից է և եղել է Մեքսիկայի երկրորդ նախագահը[4]։ Սա Մեքսիկայի միակ նահանգն է, որ անվանվել է ի պատիվ Մեքսիկայի որևէ նախագահի։
Բացի մայրաքաղաք Չիլպասինգոյից մեծ քաղաքների շարքին են դասվում Ակապուլկոն, Պետատլան, Ալտամիրանո քաղաքը, Տասկո դե Ալարկոն, Իգուալան, Իքստապան, Սիուատանեխոն և Սանտո Դոմինգոն։
Աշխարհագրական առումով նահանգը լեռնային է և խորդուբորդ։ Հարթ տարածքները սահմանափակ են, հիմնականում ափամերձ հատվածներն են, որոնք կարևոր են նահանգի տնտեսության համար. գաղութային, ապա հետ-անկախացման տարիներին մեծ կարևորություն ուներ և ունի Ակապուլկո նավահանգիստը։ Ներկայումս տուրիզմը նահանգի տնտեսության ամենակարևոր ճյուղն է։ Տուրիստական վայրերից են Ակապուլկոն, Սիուատանեխոն, Իքստապան։
Նահանգում առկա է աշխատանքի պակաս, որն էլ հանգեցնում է դեպի ԱՄՆ արտագաղթի։
2010 թվականի տվյալների համաձայն Գեռերոյի բնակչությունը կազմել է 3 388 768մարդ։ Գեռերոն շուրջ 390 000 հնդկացիների բնօրրան է, որոնց մեծ մասն ապրում էլեռնային շրջաններում։ Շրջանի առավել տարածված հնդկացիական լեզուներն են՝ ացտեկական լեզուներ (38,9 %), միշտեկսկական լեզուներ (27 %) և տլապանեկ (21,9 %)։ Հնդկացիական բնակչության մեծամասնությունը իսպաներենին չի տիրապետում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.