From Wikipedia, the free encyclopedia
Գեորգե Զամֆիր (ռումիներեն՝ Gheorghe Zamfir, [ˈɡe̯orɡe zamˈfir]; ապրիլի 6, 1941[1][2][3], Găești, Դիմբովիցա, Ռումինիա), ռումինացի երաժիշտ, ով հայտնի է որպես բազմաֆունկցիոնալ ֆլեյտայի՝ նայի կատարող։
Գեորգե Զամֆիր | |
---|---|
Բնօրինակ անուն | ռումիներեն՝ Gheorghe Zamfir |
Ծնվել է | ապրիլի 6, 1941[1][2][3] (83 տարեկան) Găești, Դիմբովիցա, Ռումինիա |
Երկիր | Ռումինիա |
Ժանրեր | փոփ և Romanian folk music? |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և նկարիչ |
Գործիքներ | pan flute? և nai? |
Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան |
Պարգևներ | |
Կայք | gheorghezamfir.ro |
Gheorghe Zamfir Վիքիպահեստում |
Ծնվել է 1941 թվականի ապրիլի 6-ին Գաեշտի քաղաքում, Դիմբովիցա ժուդեցում։ Սկզբից պլանավուրում էր դառնալ ակորդեոնիստ, սակայն արդեն 14 տարեկանում սկսեց նվագել պան-ֆլեյտա։ Ավարտել է Բուխարեստի երաժշտության ակադեմիան, որտեղ եղել է Ֆենիկե Լուկիի աշակերտը։
Նվագում է ռումինական ազգային գործիք՝ պան-ֆլեյտայի (նայի) մոդեռնիզացված տեսակ, որը բաղկացած է 20-30 խողովակներից՝ լայնացած հնչյունային դիապազոնով և տոների մեծ քանակությամբ։ Գեորգե Զամֆիրն սկսել է ելույթ ունենալ լայն հասարակության առջև 1960-ականներին, մասնավորապես, ռումինական ազգային երաժշտության հետազոտող՝ շվեյցարացի երաժիշտ Մարսել Սելիեի շնորհիվ։ 1980-ական թվականներին նրա ելույթները թողարկվել են CNN ալիքով։ Սակայն իրեն բեմական ելույթների համար առաջին պարգևը նա ստացել է դեռ 1959 թվականին։ Ջեյմս Լաստի «Միայնակ հովիվ» («The Lonely Shepherd») հայտնի կոմպոզիցիան կատարվել է Ջեյմս Լաստի նվագախմբի կոլեկտիվի հետ համատեղ և թողարկվել 1977 թվականին որպես սինգլ գերմանական տարբերակով (գերմ.՝ Einsamer Hirte)[5]:
Դրսևորել է իրեն որպես գրող և նկարիչ՝ հրատարակել է բանաստեղծություններ, էսսեներ և ինքնակենսագրական գրքեր և ներկայացրել սեփական նկարները հայրենիքում և արտասահմանում։
1990 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է Քիշնևի պատվավոր քաղաքացի[6]։
Այժմ ապրում է և դասավանդում երաժշտական արվեստ Բուխարեստում։
Նրա որդին նույնպես երաժիշտ է։
Նրա երաժշտությունը հնչում է ավստրալիական «Խնջույք Կախովի ժայռի մոտ» ֆիլմում, ինչպես նաև հոլիվուդյան շատ ֆիլմերում, օրինակ՝ «Սպանել Բիլին»։ Զամֆիրը նաև կատարել է նայի պարտիան «Բարձրահասակ շիկահերը սև կոշիկում»։ Նրա կատարած մեղեդին հնչում է «Դեռ երեկ» (Omohide poro poro) ճապոնական անիմե-ֆիլմում։
Գեորգե Զամֆիրը գրում է գրքեր պան-ֆլեյտա նվագելու արվեստի մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.