Գենդերային անհավասարություն
From Wikipedia, the free encyclopedia
Գենդերային անհավասարություն - սոցիալական կառուցվածքի բնութագիր, համաձայն որի տարբերակված սոցիալական խմբերը, այս դեպքում կանայք և տղամարդիկ, ունեն կայուն տարբերություններ և դրանցից բխող անհավասար հնարավորություններ հասարակության մեջ։
Գենդերի սոցիալային հոգեբանությունը հանդիսանում է անսահմանափակ տիրույթ դիրքորոշման, նախապաշարմունքի, խտրականության, սոցիալական դերերի ծագման և ընդհանուր կարգի հետազոտությունների համար[1] ։ Ռասայական նախապաշարմունքի պարագայում, գենդերային նախապաշարմունքները թուլանում և անցնում են անցյալ, բայց թաքնված նախապաշարմունքները մնում են։ Այնուամենայիվ, գենդերային խմբերի ներկայացուցիչների հոգեբանական պատկերի ձևավորման դեպքում գենդերային կարծրատիպերը չեն կարող զերծ մնալ հաշվից՝ նրանք հաճախ խոչընդոտ են հանդիսանում հասարակության մեջ կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հասնելու համար[2]։