անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Գարի Ուինսթոն Լինեկեր (նոյեմբերի 30, 1960[1][2][3][…], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի Ֆուտբոլիստ։
Գարի Լինեկեր անգլ.՝ Gary Lineker | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 30, 1960[1][2][3][…] (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Հավաքականի կազմում Լինեկերը խփել է 48 գոլ։ Հավաքականի պատմության երրորդ ռմբարկուն է (Ուեյն Ռունիից և Բոբի Չարլտոնից հետո)։ Աշխարհի Առաջնություններում խփել է 10 գնդակ։ Բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկուն է դարձել երեք տարբեր ակումբների կազմում։ Անգլիայի Գավաթի հաղթող։
Աշխատում է ВВС ընկերությունում որպես ֆուտբոլային մեկնաբան և «Match of the Day» հեռուստաղորդման վարող։ Գարի Լինեկերին է պատկանում այն արտահայտությունը, որ Ֆուտբոլը խաղ է, որում 22 հոգի 90 րոպե վազում են գնդակի հետևից, բայց միշտ հաղթում են գերմանացիները։
Գարի Լինեկերն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Լեսթեր Սիթիում։ «Լեսթերի» կազմում անցկացրած 6 մրցաջրջանում նա խփել է 95 գոլ։ 1984 թվականին Անգլիայի հավաքականի մարզիչ սըր Բոբի Ռոբսոնը հրավիրել է նրան ազգային հավաքական։ Ռոբսոնը փնտրում էր Քևին Քիգանին փոխարինող և գտավ նրան՝ ի դեմս Լինեկերի։ Առաջին խաղը նա անցկացրել է Շոտլանդիայի հավաքականի դեմ։ «Լեսթերի» կազմում Գարի լինեկերը դարձել է բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկու։
1985 թվականին Գարի Լինեկերը տեղափոխվել է «Էվերթոն», որն այդ ժամանակ շատ ուժեղ ակումբ էր։ 1985 թվականին «Էվերթոնը» ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել էր տարվա ուժեղագույն թիմ՝ հաղթելով Գավաթակիրների գավաթը։ Ինչպես «Lեսթերում», այնպես էլ «Էվերթոնում», Լինեկերը դարձել է բարձրագույն առաջնության լավագույն ռմբարկու։
Շատ մասնագետներ պնդում են, որ թիմը, որին 1984-ից 1990 թվականը մարզում էր սըր Բոբի Ռոբսոնը, 1966 թվականի հաղթանակից հետո համարվում էր աշխարհի հզորագույն և հաջողված թիմերից մեկը։ Ռոբսոնի թիմի կազմում խաղում էին այդ տարիների լեգենդներ Բրայան Ռոբսոնը, Ստյուարդ Փիրսը, Մարկ Հեյթլին, Մարկ Ռայթը, Գերի Սթիվենսը, Պիտեր Շիլտոնը, Պիեր Բերդսլին, Ջոն Բարնսը, Փոլ Գասկոյնը, Կրիս Ուոդլը, Դևիդ Պլատը և ուրիշներ։ Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությունում Ռոբսոնը վերձրեց միայն լավագույներին։ Անգլիան ցանկանում էր ապացուցել ամբողջ աշխարհին, որ Էյզելի ողբերգությունից հետո անգլիական ֆուտբոլն ապրում է։ Մարզման ժամանակ Լինեկերը կոտրել է դաստակը։ Ռոբսոնի առաջ դրված էր դժվար խնդիր։ Լինեկերն ուներ երկաթե բնավորություն, նա հրաժարվում է դիտել հավաքականի հանդիպումները հեռուստացույցով կամ տրուբունայից։ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայց է ներկայացնում ՖԻՖԱ-ի ղեկավարությանը, որպեսզի այն թույլատրի Լինեկերին խաղալ վիրակապով։ Մեքսիկայում անցկացրած խաղերը որտեղ Լինեկերը խաղում էր ձեռքի վիրակապով, շրջեցին ամբողջ աշխարհը։ Հավաքականն անհաջող սկսեց առաջնությունը։ Առաջին հակառակորդներն ուժեղ պորտուգալացիներն էին, որոնց կացմում փայլում էին Պաուլու Ֆուտրեն Պաշեկուն և դարպասապահ Մանուել Բենտուն, որոնք կազմում էին Պորտու ֆուտբոլային ակումբի միջուկը, որն այդ հաժամանակ, հաղթելով Եվրոպական չեմպիոնների գավաթը՝ հանդիսանում էր հզորագույն թիմերից մեկը։ Պորտուգալացիները հաաղթեցին 1-0 հաշվով։ Հաջորդ խաղը Մարոկոյի հետ էր՝ Ռոբսոնի սաներն ամբողջ խաղն անցկացրին հարձակման գծում, սակայն այդպես ել չկարողացան հաղթել։ Ակտիվում ունենալով մեկ ոչ-ոքի և մեկ մրցանակային միավոր՝ Անգլիայի հավաքականը կարող էր դուրս գալ հաջորդ փուլ, եթե միայն հաղթեին լեհերին։ Լինեկերն այդ խաղի առաջին խաղակեսում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Հաջորդ փուլում հակառակորդը Պարագվայն էր, որի դեմ խաղում Լինեկերը խփեց 2 գոլ։ Հետո հաջորդեց բոլորին հայտնի խաղը Արգենտինացիների հետ, որոնց առաջնորդում էր Դիեգո Մարադոնան։ Դիեգոյի գոլը, որը հետագայում անվանվել է աստծո ձեռք, կանգնացրել անգլիացիներին։ Սակայն Մարադոնայի անցումն անգլիացիների համար դարձավ իսկական շոկ։ Լինեկերը հետ բերեց մեկ գնդակ, բայց ավելին անել անգլացիլերը չկարողացան։ 1986 թվականի աշխարհի առաջնությունում Լինեկերը խփած 6 գնդակով դարձավ լավագույն ռմբարկու։ «Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթը, որն այդ ժամանակ թողարկվում էր ԽՍՀՄ-ում, Լինեկերին լայ ներկայացնում է խորհրդային երկրպագուներին։ «Խորհրդային սպորտը» թողարկեց մեծ հարցազրույց Գարի Լինեկերի հետ, «Սպորտի աստղերը „Խորհրդային սպորտի“ հյուրերում»։ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչման համար նա զիջեց միայն Իգոր Բելանովին։
Լինեկերը «Բարսելոնա» է տեղափոխվել 4 միլիոն ֆունտի դիմաց։ «Բարսելոնայի» օգտին կայացված ընտրությունը հիմնավորվում է նրանով, որ ակումբի ղեկին էր անգլիացի մասնագետ։ Գարիին օգնելու համար գնվելն էր Մարկ Հյուզը։ «Բարսելոնաին» դիմակայում էր «Ռեալ Մադրիդը», որի կազմում խաղում էր Ուգո Սանչես, Էմիլիո Բուտրագենո և Միխել եռյակը։ 1987/88 մրցաշրջանում «Բարսելոնան» կարողացավ հաղթել միայն Իսպանիայի գավաթը, ինչը չէր գոհացնում թիմի սեփականատերներին։ Մարզչի պաշտոնին հրավիրվել է «Բարսելոնայի» նախկին աստղ Յոհան Կրոյֆը, որը բոլորին հասկացրեց, որ օգտագործելու է բրիտանական մոդելը։ Նույն ժամանակ Լինեկերը ստացավ ծնկի վնասվածք և լիովին կազդուրվեց մինչև 1988 թվականի Եվրոպայի առաջնության շեմին, որտեղ Անգլիան բացի պարտություններից ոչնչով չառանձնացավ և երևում էր ինչպես 1886 թվականի հավաքականի խամրած ստվերը։ Կատալոնացիների կազմում Լինեկերը հաղթել է գավաթակիրների գավաթը՝ եզրափակչում հաղթելով իտալական «Սամպդորիային», որի կազմում փայլում էին երկու երիտասարդ աստղեր՝ Ռոբերտո Մանչինին և Ջանլուկա Վիալին։
Լինեկերն Իտալիա է եկել արդեն գտնվելով «Տոտենհեմ Հոտսպուրի» կազմում։ Նրա հետ միասին ժամանել է նաև Փոլ Գասկոյնը։ Սըր Բոբի Ռոբսոնը իտալացիների դատին է ներկայացրել լավ պատրաստված թիմ։ Ընկնելով նույն խումբը Եգիպտոսի Իռլանդիայի և Հոլանդիային հետ, անգլիացիները կարողացան դուրս գալ, ունենալով իր ակտիվում երկու ոչ ոքի և մեկ հաղթանակ (5 միավոր)։ Լինեկերը խփել է մեկ գոլ՝ Իռլանդիայի հավաքականի դարպասը։ Սակայն մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկուից սպասում էի ավելին։ Բելգիայի հետ խաղում հանդիպան վերջին րոպեներին խփել է Դևիդ Պլատը։ Իսկ մեկ քառորդ եզրափակչում նրանց հետ մրցում էր առաջնության բացահայտում դարձած Կամերունի Հավաքականը, որին մարզում էր Վալերի Նեպոմնիշին։ Կիսաեզրափակչում անգլիացիները խաղում էին Ֆրանց Բեկենբաուերի սաների հետ, գերմանացիների հետ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով՝ Լինեկերի գոլը և Փոլ Փարկերի անհաջող անդրադարձը հասցրին խաղը մինչև հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի փուլը, որը հաղթեցին գերմանացիները։ Հարցազրույցներից մեկում սըր Բոբի Ռոբսոնն ասել է.
Մենք, անգլիացիներս, վատ ենք խփում 11-մետրանոցները ոչ թե նրա համար որ չենք կարողանում, այլ ուղղակի Անգլիայում մենք սովոր ենք խաղալ այնքան, մինչև հաղթողը ճանաչվի խաղի միջոցով, այլ ոչ թե պատահականությամբ։ Իտալիայից անգլիացիները վերադարձան չորրորդ տեղի մեդալներով, դա հաջողություն էր։
Իտալիայում անցկացվող առաջնությունից առաջ Գարին անցել է «շպորների» կազմը։ Նրանց կազմում նա կրկին դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, սակայն Վեյնելբլսի գլխավորած թիմը այդ մրցաշրջանում կարողացավ հաղթել միայն Անգլիայի գավաթը։ Լինեկերը տանջվում էր վնասվածքներից, դրան գումարվում է որդու ծանր հիվանդանալը։ Շվեդիայում անցկացվող 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը նա գնացել է արդեն ավագի կարգավիճակով։ Դանիայի և ֆրանսիայի հետ խմբային փուլի հանդիպումները ավարտվեցին գոլազուրկ ոչոքիներով։ Սակայն «երեք առյուծների» հավաքականը զիջեց առաջնության տանտերերին՝ Շվեդներին։ Անգլիացիների այդ առաջնության միակ գոլը խփվել է Լինեկերի աջ եզրից կատարված նրբանկատ փոխանցումից հետո։ Իր կարիերան Լինեկերը ավարտել է ճապոնյաում որտեղ մեկնել էր ԵԱ-1992-ից հետո, նախապես հայտարարելով հավաքականի կազմում կարերայի ավարտը։ «Նագոյա Գրամպուս Էյտ» ակումբում լինեկերը անցկացրել է 2 տարի, սակայն վրասվածքները չէին թողնում նրան ամբողջ ուժով խաղալ։ 1994 թվականին հայրենիք վերադառնալով, հանրաճանաչ ֆուտբոլիստը թագուհու ձեռքերից ստացել է Բրիտանական կայսրության շքանշան։
Թիմային
Անձնական
600-ից ավելի խաղերում նա չի ստացել ոչ՛ դեղին, ոչ՛ էլ կարմիր քարտ[5]։ Ինքը Լինեկերը իր նվաճումը բացատրում է նրանով, որ հիմա այնպիսի բաների համար են քարտեր տալիս որոնց առաջ մատների արանքով էին նայում։
Այսօր անհնար է խաղալ ժամանակ առ ժամանակ չստանալով քարտեր[6] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.