From Wikipedia, the free encyclopedia
Գաստերոմիցենտներ (լատին․՝ Gasteromycetes), բազիդիավոր սնկերի կարգ Հայտնի է մոտ 1600, Հայաստանում՝ մոտ 80 տեսակ՝ անձրևասունկ տանձաձև (Lycoperdon pyriforme), անձրևասունկ մարգարտյա (Lycoperdon perlatum), գլխասունկ պարկանման (Calvatia utriformis), վառոդասունկ սևացող (Bovista nigrescens), հողաստղ պսակաձև (Geastrum coronatum), կեղծ անձրևասունկ սովորական (Scleroderma aurantium) և այլն։ Հանդիպում են ամենուրեք։ Աճում են փտած բնափայտի, հողի վրա և հողի մեջ, անտառներում, մարգագետիններում, դաշտերում, այգիներում, տափաստաններում։ Պտղամարմինը (տրամագիծը՝ 1-30 սմ, երբեմն՝ 50, հազվադեպ՝ 150) հիմնականում փակ է, պալարաձև, կլոր, ձվաձև, տանձաձև, աստղաձև և այլն՝ պատված բազմաշերտ թաղանթով, որը պատռվում է հասունանալուց հետո։ Պտղամիսը սկզբում սպիտակ է, ապա վերածվում է շագանակագույն կամ սև փոշիացող զանգվածի։ Հողի վրա աճող սնկերն ունեն նստած պտղամարմին, կեղծ կամ իսկական ոտիկ, իսկ հողի մեջ աճողները պալարաձև են, ունեն պարզ կառուցվածք։ Կան ուտելի (երբ պտղամիսն սպիտակ է) և թունավոր տեսակներ։ Որոշ տեսակներ ունեն հականեխիչ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գաստերոմիցետներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Gasteromycetes
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.