From Wikipedia, the free encyclopedia
Գանայի համալսարան (անգլ.՝ University of Ghana), ամենահին և խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը Գանայի հանրապետությունում։ Հիմնական մասնաշենքը տեղակայված է Լեգոնում՝ մայրաքաղաք Աքրայի հյուսիսարևելյան արվարձանում։
Գանայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Միջազգային անվանում | University of Ghana |
Կարգախոս | լատին․՝ Integri Procedamus |
Հիմնադրված է | 1948 |
Տիպ | պետական |
Նախագահ | Քոֆի Անան |
Ռեկտոր | Ernest Aryeetey |
Ուսանողներ | 38 000 |
Անդամակցություն | Ghanaian Academic and Research Network?[1] և Association of African Universities?[2] |
Կամպուս | Լեգոն |
Երկիր | Գանա[3] |
Տեղագրություն | Աքրա, Գանա |
Կայք | www.ug.edu.gh |
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
University of Ghana Վիքիպահեստում |
Աֆրիկայի սակավաթիվ համալսարաններից մեկը, որն առաջարկում է կրթական ծրագրեր միջուկային էներգետիկայի (Գանայի ատոմային էներգիայի հանձնաժողովի հետ համատեղ[4]) և ռուսերեն լեզվի (հիմնված է Գանայի լեզվաբանական ինստիտուտի վրա[5]) ոլորտներում։
Բրիտանական կառավարության կողմից ստեղծվեցին մի քանի հանձնաժողովներ՝ գնահատելու բրիտանական աֆրիկյան գաղութներում բարձրագույն կրթության անհրաժեշտությունը։ 1945 թվականի Ասքվիթի հանձնաժողովը վերջինն էր ութ հանձնաժողովներից և խորհուրդներից, որոնք ստեղծվել էին գաղութային ժամանակաշրջանում (1841 թվականի Մեդենի հանձնաժողով, 1943 թվականի Չեննոնի հանձնաժողով և այլն)։ Ասքվիթի հանձնաժողովը պետք է մշակեր բարձրագույն կրթության ոլորտում գաղութային քաղաքականության ընդհանուր գիծ։ 1948 թվականի Ասքվիթի հանձնաժողովը հիմնեց համալսարանական քոլեջը Աքրայում։ Համալսարանը հիմնադրվել է որպես Լոնդոնի համալսարանի մասնաճյուղ (Ոսկե Ափի քոլեջ)։ Այս բուհը ինքնուրույն անկախ համալսարան է դարձել 1961 թվականին[6]։
Համալսարանի ուսումնական ստորաբաժանումները բաժանվում են քոլեջների, ֆակուլտետներ, դպրոցներ և ինստիտուտների։
Համալսարանում կան նաև 22 հետազոտական կենտրոն, լաբորատորիա և կայան։
Համալսարանի գրադարանը ներառում է հատուկ բաժին հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Գրադարանի հավաքածուն պարունակում է շուրջ 100,000 գիրք, միկրոֆիլմեր և այլ կրիչներ (ներառյալ հազվագյուտ գրքեր և արխիվներ)։ Առաջարկվում է նաև էլեկտրոնային ռեսուրսների հասանելիություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.