![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Secret_Society_Buildings_New_Haven.jpg/640px-Secret_Society_Buildings_New_Haven.jpg&w=640&q=50)
Գաղտնի կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Գաղտնի կազմակերպություն, հասարակությունից իր իրական գործունեությունը թաքցնող մարդկանց միավորում։ Նրանց անդամները թաքցնում են իրենց հստակ գործունեությունները (ինչպես ինքնաճանաչման ձևը) այն դեմքերից, որոնք չեն վերաբերվում նրանց գործունեություններին ։Անդամները կարող են պարտադրված լինել պահպանել կամ հերքել իրենց անդամ լինելը և հաճախ երդում են տալիս պահպանել միավորման գաղտնիքները։"Գաղտնի կազմակերպություն" տերմինը հաճախ օգտագործվում է, որպեսզի նկարագրեն եղբայրական կազմակերպությունները (օրինակ՝ մասոնությունը), որոնք կարող են անցկացնել գաղտնի ծեսեր, բայց կարող են կիրառվել նաև այնպիսի ոչ լուրջ կազմակերպություններ ինչպես՝ համալսարանական եղբայրություն ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Secret_Society_Buildings_New_Haven.jpg/640px-Secret_Society_Buildings_New_Haven.jpg)
Գաղտնի միավորումը ֆունկցիոնալ հարաբերություններում դա սոցիալական կազմակերպության ձև է, չներառվող գերակշռող (պաշտոնական) սոցիալական կառուցվածքի մեջ, որը կապված է այն նպատակների հետ, որոնք իրենց առաջ դնում են գաղտնի կազմակերպությունները,․օրինակ՝այդպիսի նպատակ կարող է լինել ժամանակակից քաղաքական համակարգերի զարգացման մարտավարական պոտենցիալի փոփոխումը, որտեղ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, նախատեսված տասնամյակների կամ էլ նույնիսկ հարյուրամյակների համար, դառնում է անհնարին(մասնավորապես նկատի ունենալով այդ քաղաքական համակարգի առաջնորդների ակտիվ փոփոխումը)։ Գաղտնի կազմակերպության կարևոր բնագավառը հանդիսանում է կապի այլընտրանքային համակարգի ցուցադրումը և արդեն գոյություն ունեցող համակարգերի ներսում մարդկանց միջև հարաբերությունները։ Այդպես, ԱՄՆ-ում լայն տարածում ունեն համալսարանական "Հունական տառերի կազմակերպությունները", որոնք ունեն գաղտնի կազմակերպության տարրեր, չնայած,նրանց գոյությունը ոչ մեկից էլ գաղտնի չի պահվում։ Նրանք բավականին կարևոր մեխանիզմ են հանդիսանում երկրի ինտելեկտուալ վերնախավի ներսում ոչ ֆորմալ կապերի կայացման համար ու կարող են օգնել համալսարանի շրջանավարտին կառուցել իր ապագա կարիերան։
Երբեմն դժվար է տարբերել տոհմային ձեռնադրման արարողությունը գաղտնի միավորման արարողություններից կամ էլ գաղընի միավորման ընդունման արարողությունը (ինքնաճանաչում) քրմական ձեռնադրման արարողությունից։
Դավադրության տեսության մեջ գաղտնի միավորում տեսությունը վերաբերվում է կամ առասպելական, կամ իրականում գոյություն ունեցող կազմակերպություններին, որոնց վերագրվում է կարևոր ազդեցություն, ֆինանսական կամ քաղաքական շահադիտական հետաքրքրություններ, գլոբալ հասանելիություն, երբեմն՝ ստանայականություն և մարդատյացության նպատակներ։