իրանահայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Գալուստ Խանենց (Խանյան, հունվարի 25, 1910, Թեհրան, Իրան[1] - հունիսի 4, 1998, Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ։
Գալուստ Խանենց | |
---|---|
Ծննդյան անուն | Գալուստ Խանյան |
Ծնվել է | հունվարի 25, 1910 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1] |
Վախճանվել է | հունիսի 4, 1998 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Սեն Լուի քոլեջ[1] |
Գալուստ Խանենց Վիքիդարանում |
Ծնվել է Թեհրանում 1910 թվականի հունվարի 25-ին։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար։
Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ սրտով», «Հրաշալի զորություն», «Բարև քեզ, մարդ», «Հայ ժողովրդի վերածնունդը[2]», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի զորություն» և «Բարև քեզ մա՛րդ[3]» հատորները։
Գալուստ Խանենցը եղել է «Նոր էջ» գրական խմբակցության հիմնանդամներից[4], այս խումբը 1935 թվականին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր էջ» անունով, որպես «ժողովածու իրանահայ երիտասարդ գրողների»։
Գալուստ Խանենցը քանիցս մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորամանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ բանաստեղծը» գրքի մեջ։
Գալուստ Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում[5]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.