Գալուստ Գյուլբենկյան
հայ ձեռնարկատեր, բիզնեսմեն / From Wikipedia, the free encyclopedia
Գալուստ Սարգսի Գյուլբենկյան (արմտ. հայ.՝ Գալուստ Կիւլպէնկեան, մարտի 29, 1869(1869-03-29)[2], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1955(1955-07-20)[3][4][5][…], Լիսաբոն, Պորտուգալիա[6][2]), պորտուգալահայ գործարար և բարեգործ։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։
Արագ փաստեր գործարար և բարեգործ, Կրթություն՝ ...
Գալուստ Գյուլբենկյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Սուրբ Հովսեփ ավագ դպրոց և Լոնդոնի թագավորական քոլեջ (1887) | |
Մասնագիտություն՝ | գործարար, ձեռնարկատեր, ճարտարագետ, դիվանագետ, մեկենաս, արկածախնդիր, smuggler և արվեստի կոլեկցիոներ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | մարտի 23, 1869 թ. | |
Ծննդավայր | Սկյուտար, Օսմանյան Կայսրություն | |
Վախճանի օր | հուլիսի 20, 1955 թ. | |
Վախճանի վայր | Լիսաբոն, Պորտուգալիա | |
Թաղված | Սուրբ Սարգիս եկեղեցի | |
Դինաստիա | Հայաստան | |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Պորտուգալիա | |
Ի ծնե անուն | արմտ. հայ.՝ Գալուստ Սարգիս Կիւլպէնկեան | |
Զավակներ | Նուբար Սարգիս (ծնվ. 1896), Ռիտա Սիրվարդ (ծնվ. 1900) | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Փակել
Գալուստը ծնվել է Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում՝ Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Հայրը՝ Սարգիս աղան, վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը։ Գալուստը, կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում, տիրապետում էր ութ լեզվի։