Գալիլեյան արբանյակներ
From Wikipedia, the free encyclopedia
Գալիլեյան արբանյակներ, Յուպիտերի 4 խոշորագույն արբանյակների (Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո) ընդհանուր անվանումն է։ Դրանք Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակներից են և դիտելի են փոքր աստղադիտակով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս արբանյակները հայտաբերվել են Գալիլեյ Գալիլեոյի կողմից 1610 թվականի հունվարի 7-ին իր կառուցած պատմության մեջ հայտնի որպես առաջին աստղադիտակով։ Արբանյակների հատնագործման մեկ այլ թեկնածու էր գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, որը դիտել էր այն 1609 թվականին, բայց չէր հրատարակել հայտնաբերված տվյալները։ Կան նաև կողմնակի փաստեր, որոնք հուշում են, որ արբանյակների մասին տեղյակ էին Հին Բաբելոնում և Հին Եգիպտոսում՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ իրենց առասպելաբանության մեջ Յուպիտերի համարժեքը հանդիսացող էակներն ունեին կամ 4 որդին, կամ էլ 4 շուն։