Գազան կամ Կենդանի (անգլ.՝ Beast), իրական անուն՝ Հենրի Ֆիլիպ "Հենք" Մաքքոյ (անգլ.՝ Henry Philip "Hank" McCoy), Marvel Comics կոմիքսների հրատարակության կերպար, Իքս մարդիկ սուպերհերոս մուտանտների թիմի անդամ։ Ստեղծվել է գրող Սթեն Լիի և նկարիչ Ջեք Քիրբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է X-Men № 1 հրատարակությունում 1963 թվականի սեպտեմբերին։
Արագ փաստեր Գազան, Հրատարակման պատմություն ...
Գազան
|
---|
|
Հրատարակման պատմություն |
---|
Հեղինակ | Սթեն Լի և Ջեք Քիրբի |
---|
Դերակատար / Ձայն | Քելսի Գրամեր, Սթիվ Բաչիչ, Նիկոլաս Հոլթ և Դի Բրեդլի Բեյքեր |
---|
Աշխարհ | Marvel Universe և Երկիր-616 |
---|
Ներկայացրած է | Uncanny X-Men, Marvel սուպերհերոսներ, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, Իքս Մարդիկ, Սարդ-Մարդ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Marvel Anime, Marvel Disk Wars: The Avengers, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս-մարդիկ։ Առաջին դաս, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Դեդփուլ 2, Իքս մարդիկ: Խավարի փյունիկ, Spider-Man 2: Enter Electro, X-Men: Mutant Academy 2?, X-Men Legends? և X-Factor? |
---|
Անձնական տվյալներ |
---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Henry Philip McCoy |
---|
Տեսակ | մուտանտ, անիմացիոն կերպար, կինոհերոս, համակարգչային խաղի կերպար և անիմեի կերպար |
---|
Ծննդավայր | Իլինոյս |
---|
Սեռ | արական |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Զբաղմունք | գենետիկ, կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս և սուպերհերոս |
---|
Ծնողներ | հայր՝ Նորթոն Մակքոյ, մայր՝ Էդնա Մակքոյ |
---|
Թիմեր և կազմակերպություններ |
---|
Իքս մարդիկ, Վրիժառուները, S.W.O.R.D.?, X-Factor, Իքս տերմինատորներ և Պաշտպաններ |
Հատուկ ուժեր և ունակություններ |
---|
գերմարդկային ուժ, գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ, գերմարդկային զգայարաններ, գերմարդկային արագություն, գերմարդկային դիմացկություն, գերմարդկային դիմադրողականություն և ինքնաբուժում |
Փակել
Չնայած իր գազանային արտաքին տեսքին` Հենքը ունի փայլուն ինտելեկտ, հայտնի քաղաքական գործիչ է, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի և գենետիկայի բնագավառում համաշխարհային հեղինակություն, Իքս մարդիկ թիմի բժիշկ, նաև բնական գիտությունների և մաթեմատիկայի գիտակ և Քսավյե համալսարանում դասավանդող[1]։
Գազանը հայտնվել է Իքս մարդկանց մասին կոմիքսների բոլոր սերիաներում, եղել է այնպիսի հայտնի թիմերի անդամ, ինչպիսիք են Վրիժառուները[2] և Պահապանները[3]։
Պաշտոնական
Նորթոն Մաքքոյը եղել է ինժեներ ատոմային էլեկտրակայանում, երբ այնտեղ տեղի է ունեցել հզոր ճառագայթման արտահոսք։ Դա փոխել է նրա ԴՆԹ-ն։ Արդյունքում, Նորթոնի որդին՝ Հենրին, արդեն մուտանտ է ծնվում՝ անսովոր մեծ ձեռքերով և ոտքերով։ Բոլորը դպրոցում ծաղրում էին տղային՝ ոչ տիպիկ արտաքինի համար, սակայն Հենրին զարմանալի ունակություններ էր դրսևորում սովորելու մեջ և փայլուն կերպով ընդունվում է համալսարան։ Այնտեղ նրան ճանաչեցին որպես ամենախոստումնալից երիտասարդ գիտնականներից մեկը։ Դրա հետ մեկտեղ Հենրին համալսարանում դառնում է թեթև ատլետիկայի և ամերիկյան ֆուտբոլի կապիտան։ Շուտով նրան հրավիրում են Շնորհալի երիտասարդների համալսարան, հենց այդ ժամանակ էլ Պրոֆեսոր Քսավյերը հավաքում էր առաջին թիմը՝ Իքս մարդիկ անվանումով։ Այստեղ Հենքը հանդիպում է նոր ընկերների և շատ ուժեղացված հետազոտում է մուտացիայի և օրգանիզմների էվոլյուցիայի խնդիրը։ Ինչ-որ պահի Գազանը նույնիսկ աշխատանքի է անցնում «Բրենդ» ընկերությունում, որը զբաղվում է գենետիկ հետազոտություններով, բայց շուտով պարզում է, որ պաշտոնական ընկերության տակ թաքնված է ընդհատակյա լաբորատորիա, նոր տեսակի զենք ստեղծելու համար։ Գազանին հաջողվում է խափանել չարագործի աշխատանքները, բայց դրա համար նա ստիպված իրեն ներարկում է փորձարարական սիճուկ։ Դա Հենքին տալիս է նոր ունակություններ, բայց բառացիորեն նրան վերածում է գազանի՝ նրա վրա մորթի և ճանկեր են աճում։ Այդ ժամանակվանից ի վեր Հենքը ստիպված է լինում պայքարել իր «գազանային բնույթի» և հասարակական նախապաշարմունքների դեմ։ Գիտական շրջանակներում արդեն սովոր էին նրա արտաքին տեսքին, բայց հասարակ մարդկանց դա հաճախ վախեցնում է։
Ultimate Գազան
Հենքը ծնվում է շատ մեծ ձեռքերով և ոտքերով։ Սկզբից ծնողները կարծում են, որ դա եղել է ռադիոակտիվ ճառագայթումից հետո, որին ենթարկվել էր նրա հայրը, երբ նա դեռ աշխատում էր գործարանում։ Սակայն, այն բանից հետո, երբ Հենքը բացահայտում է իր անսովոր ունակությունները, պարզ է դառնում, որ նա մուտանտ է և շրջապատը, այդ թվում ծնողները, խուսափում են նրանից։ Չդիմանալով մարդկանց կողմից եղած վիրավորանքներին և ձեռք առնելուն՝ Հենքը մեկնում է Նյու Յորք։ Այնտեղ նա առաջին անգամ հեռուստացույցով տեսնում է պահակների հաշվեհարդարը մուտանտների նկատմամբ Լոս Անջելեսում։ Այդ պահից ի վեր Հենքը հասկանում է, որ որպես մուտանտ նա տեղ չունի աշխարհում, որոնք վախենում և ատում են իր նմաններին։ Բախտի բերմամբ, Նյու Յորքի բարերից մեկում Հենքը հանդիպում է Ջին Գրեյին, որն առաջարկում է նրան միանալ Չարլզ Քսավյեին և նրա Իքս մարդկանց թիմին։ Դառնալով Քսավյեր համալսարանի ուսանող, Հենքը նոր անուն է ստանում՝ Գազան և իրական ընկերներ է ձեռք բերում, որոնց մասին երազում էր դեռ մանկուց։ Չնայած նրա կոպիտ տեսքին՝ Գազանը ունի շատ բարձր ինտելեկտ։ Այդ իսկ պատճառով նա ավելի արագ է սովորում տիրապետել իր ուժերին, քան Համալսարանի այլ նորեկները՝ Փոթորիկը և Հսկան։ Բացի այդ նա հիասքանչ գիտելիքներ է ցուցաբերում տեխնիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում, որը նրան դարձնում է Իքս մարդկանց անփոխարինելի մասնակից[4]։
Հանձնարարություններից մեկի ժամանակ Գազանը փրկում է Բոբի Դրեյքին, երբ նրան փորձում էին սպանել պահակները[5]։ Նախագահի դստերը փրկելու գործողության ժամանակ Հենքը լուրջ վնասվածք է ստանում։ Նրան պետք է բուժեն հակաբիոտիկներով, որոնց պատճառով նրա մազերը կապույտ են դառնում։ «Կատարելագործումից» հետո «X զենք» բազայում, նրա մաշկը ամբողջությամբ կապույտ է դառնում և հայտնվում է գերհոտառություն և այլ գազանային ունակություններ[6]։
Հնարավոր է, որ Գազանի մուտացիան գենետիկական ատավիզմի արդյունք է[7]։ Սակայն նա նաև ունի անկապտելի բնավորության գծեր, որոնք կարող են բացատրել նրա հանճարեղ մակարդակի ինտելեկտը, չնայած իր կենդանական մարմնակազմությանը[7]։ Նա նաև ունի գերմարդկային ուժ, արագություն և ճարպկություն։ Նա հիասքանչ ձեռնամարտիկ է, որն օգտագործում է ակրոբատիկ մարտի յուրօրինակ ոճը, Պրոֆեսոր Քսավյեից ստացած մարտական պատրաստվածությունը և Կապիտան Ամերիկայի մարզումները։
Ֆիլմեր
- Գազանը պետք է հայտնվեր «Իքս մարդիկ» ֆիլմում, բայց դիմահարդարման հետ կապված խնդիրների պատճառով նրան որպես բժիշկ փոխարինում է Ջին Գրեյը։ Ջորջ Բուզան, որը հնչյունավորել է նրան պաշտոնական մուլտսերիալում, էպիզոդիկ դերով որպես վարորդ հայտնվում է ֆիլմի սկզբում։
- Գազանը հայտնվել է «Իքս մարդիկ 2» ֆիլմի վաղ պրոյեկտում, բայց ջնջվել է կերպարների մեծ քանակի պատճառով։ Սակայն նորմալ մարդկային կերպարանքով նա կամեո հայտնվում է և նրա դերը կատարում է Սթիվ Բաչիչը։ Բարում նա երևում է հեռուստառեպորտաժի մեջ որպես մարդկային մուտացիաների հարցերով մասնագետ։ Ջնջված տեսարանում, որտեղ ցերեբրոն տեղադրված է մուտանտների ոչնչացման համար, նրանց մեջ ներկա է նաև Հենքը, որը վնասվել էր մեքենայից, որի արդյունքում նա պատվում է կապույտ մազածածկույթով։
- «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում նրա դերը կատարել է դերասան Քելսի Գրեմերը։ Գազանը հանդիսանում է Իքս մարդկանց առաջին անդամներից մեկը և այն բանից հետո, երբ ավարտում է համալսարանը, նա զբաղվում է քաղաքականությամբ, դառնալով մուտանտների գործով դեպարտամենտի ղեկավար ԱՄՆ-ի կառավարությունում։ Ցուցադրվում է որպես գիտնական և հարգված քաղաքական գործիչ, որն ունի հսկայական ինտելեկտ և մուտանտների գենետիկայի հասկացողություն։ Գազանը առաջինը կապվում է պրոֆեսոր Քսավյերի հետ և հայտնում է նրան մուտացիայի դեմ գտնված դեղամիջոցի մասին։ Դրանից հետո, երբ դեղամիջոցի օգտագործումը ստիպողաբար է դառնում և առանց Հենքի իմացության, նա հեռանում է իր աշխատանքից և ժամանում է Քսավյերի ամառանոց։ Ալկատրաս կղզում տեղի ունեցած կռվի ժամանակ, Գազանը միանում է Իքս մարդկանց, հագնում է իր հին հագուստը և օգնում է կռվել Մուտանտների եղբայրության հետ։ Վերջում նա Մագնետոյին է ներարկում դեղամիջոցը, որը զրկում է նրան իր ուժերից։ Հետո նա դառնում է ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Ալտերնատիվ տարբերակում ցուցադրվում է, որ Գազանը որպես դասավանդող մնում է համալսարանում։ Նաև ջնջված է այն տեսարանը, որտեղ Մուտանտների եղբայրության անդամներից մեկը վնասում է նրա վիզը։
- «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում երիտասարդ Հենք Մաքքոյի դերը կատարել է դերասան Նիկոլաս Հոլթը։ Այստեղ նա սիրահարված է Միստիկին և ի սկզբանե նրա մուտացիան նրան տալիս է միայն ոտքերի կառչուն մատներ և գերմարդկային արագություն, բայց նրա բուժվելու փորձից՝ նրա մարմինը պատվում է կապույտ մորթով։ Ի սկզբանե նա հանդիսանում է Հավոկի ծաղրանքի առարկա, բայց հետո նա սկսում է գնահատել նրան որպես ընկեր։ Ֆիլմում Գազանը՝ «Սև թռչուն» անունով ինքնաթիռի պիլոտը և ստեղծողն է։
- «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում Գազանի դերը նորից կատարել են Նիկոլաս Հոլթը[8], իսկ նոր ապագայի կարճ տեսարանում՝ Քելսի Գրեմերը[9]։ Ըստ ֆիլմի սյուժեի Հենքը ստեղծել է մի սիճուկ, որը վերադարձնում նրան իր նորմալ արտաքին տեսքը, մինչև նրա բարկանալը[10]։ Համաձայն ֆիլմի վիրուսային մարքեթինգի կայքի Հենք Մաքքոյը սպանվել է մուտանտներին ատող մարդկանց կողմից, իր տանը 2015 թվականին[11]։
- Հոլթը վերադարձել է Գազանի դերին «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[12]։ Երբ Հավոկը դպրոց է բերում իր կրտսեր եղբորը՝ Սքոթին և Հենքը նրա համար ստեղծում է պաշտպանիչ ակնոցներ։ Շուտով հզոր մուտանտը՝ Ապոկալիպսիս անունով առևանգում է Պրոֆեսոր Իքսին, դրանից հետո Հավոկը մահանում է, իսկ Գազանին Մոյրային, Սնդիկին և Միստիկին առևանգվում է Ուիլյամ Սթրայքերը, բայց նրանց ազատում են Կիկլոպը, Գիշերային օձը և Ջին Գրեյը կողմից։ Քսավյեին փրկելու առաքելության ժամանակ մուտանտների թիմը կռվում է Ապոկալիպսիսի կողմնակիցների հետ, Գազանը կռվում էր Փսայլոկի հետ։ Ակոպալիպսիսի հետ կռվի ժամանակ Գազանը փրկում է նրանից Սնդիկին, Միստիկին և Կիկլոպին։ Վերջում Գազանը՝ Միստիկի հետ սովորեցնում են «Առաջին սերնդի» Իքս մարդկանց (Կիկլոպ, Փյունիկ, Փոթորիկ, Գիշերային օձ և Սնդիկ), վտանգների դեմ մարզման սենյակում։
- Հոուլթը նորից կատարել է Գազանի դերը կամեո 'Դեդփուլ 2 ֆիլմում[13] Մինչ Դեդփուլը գտնվում է Իքս ամառանոցում և պատմում է այն մասին, թե այն որքան դատարկ է, Գազանը և այլ Իքս մարդիկ կարճ ցուցադրվում են շարժական դռան ետևում, որը Գազանը կամաց փակում է այն Դեդփուլից թաքնվելու հույսով։
- Հոուլթը կատարել է Գազանի դերը նաև 2019 թվականի Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում[14]։
- Պլանավորվում էր նկարահանել Գազանի մասին սփին օֆֆ ֆիլմ՝ Հոուլթի մասնակցությամբ, բայց հետո այն չեղարկվել է[15]։
Հեռուստատեսություն
Գազանը հայտնվում է հաջորդ մուլտսերիալներում՝
- The Marvel Super Heroes (1966)
- «Սարդ-Մարդը և նրա զարմանալի ընկերները» (1981—1983)
- X-Men (1992—1997)
- Սարդ-մարդ (1994—1996)
- The Avengers: United They Stand (1999—2000)
- Իքս մարդիկ։ Էվոլյուցիա (2000—2003)
- Կուղխ և Իքս մարդիկ (2008—2009)
- Ռոբոճուտ (2005)
- Նաև ունեցել է կամեո Կատարյալ Սարդ-Մարդ մուլտսերիալում (2012)
Վիդեոխաղեր
- Գազանը խաղային կերպար է հեռախոսային Marvel Future Fight խաղում։
- Հայտնվում է Lego Marvel Super Heroes-ի սյուժեում և հանդիսանում է խաղային կերպար։
- A+X #4,7 (Avengers+X-Men #4,7) (2012)
2008 թվականին Wizard ամսագիրը Գազանին դասել է «Բոլոր ժամանակների կոմիքսների 200 լավագույն կեպարներ» ցանկի 180-րդ հորիզնոկանում[16]։
BusinessWeek ամսագիրը նրան ներառել է «Ամերիկյան կոմիքսների տաս ամենախելացի կերպարներ» ցանկում[17]։
2011 թվականին IGN կայքի վարկածով «Բոլոր ժամանակների կոմիքսների հարյուր լավագույն կերպարներ» ցանկի 58-րդ հորիզոնականում[18]։
Avengers (vol. 1) #137 (հուլիս, 1975)
Defenders #104 (февраль, 1982)