Գաբրիել Մետսյու
From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Մետսյու (հոլանդերեն՝ Gabriël Metsu, հունվար 1629[1][2][3], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - հոկտեմբերի 24, 1667(1667-10-24)[1][5], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդացի նկարիչ։
Արագ փաստեր Գաբրիել Մետսյու, Ծնվել է ...
Գաբրիել Մետսյու | |
---|---|
Ծնվել է | հունվար 1629[1][2][3] |
Ծննդավայր | Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1667(1667-10-24)[1][5] (38 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6] |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | բարոկկո[7] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8], հոգևոր արվեստ[8] և դիմապատկեր[8] |
Ուշագրավ աշխատանքներ | The Huntsman?, Woman Reading a Letter?, Man Writing a Letter? և The Vegetable Market in Amsterdam? |
Ուսուցիչ | Գերիտ Դոու |
Հայր | Ժակ Մետսյու |
Մայր | Jacquemijntje Garniers? |
Ամուսին | Իսաբելա դը Վոլֆ |
Gabriël Metsu Վիքիպահեստում |
Փակել
Ստեղծագործել է Լեյդենում և Ամստերդամում։ Մետսյուի աշխատանքները, որոնք կրում են Ռեմբրանդի, Գ․ Տերբորխի, Յա․ Վերմերի ազդեցությունը, աչքի են ընկնում լուսաստվերի նուրբ և առարկաների, գործվածքների մակերեսների վիրտուոզ մշակումով։ Կոլորիտը ստեղծվել է գունային նրբին հակադրություններով։ Բյուրգերների կենցաղը պատկերող նրա նկարները տոգորված են միապաղաղ, փոքր-ինչ ֆլեգմատիկ տրամադրությամբ («Հիվանդը և բժիշկը», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։