Գաբրիել Լեքեջյան
From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Լեքեջյան[4] (1853[1][2] կամ 1860[3] - 1920[2][3], հայտնի է նաև որպես Գ. Լեքեջյան), հայ նկարիչ և լուսանկարիչ, 1880-ականներից մինչև 1920-ական թվականները ակտիվ գործունեություն է ծավալել Կոստանդնուպոլսում և Կահիրեում։ Նրա կյանքի մասին քիչ բան է հայտնի, սակայն նա թողել է մի կարևոր ստեղծագործություն՝ իր «Photographie Artistique G. Lekegian & Cie» ստուդիայի անունով։ Օսմանյան Եգիպտոսի բազմաթիվ այժմ արդեն պատմական լուսանկարներով նա փաստագրել է երկիրը 19-րդ դարի սկզբին։ Ի թիվս այլ հավաքածուների, նրա լուսանկարները պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում և Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։