Եղել է Բելգիայում գտնվող Ֆրանսիական լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։
Գաետանո Ռապանիետո-դ'Աննունցիոն ծնվել է 1863 թվականի մարտի 12-ին Իտալիայի Աբրուցո նահանգի Պեսկարա քաղաքում։ 11 տարեկանում ընդունվել է Չիկոնինիի արտոնյալ քոլեջ։ Վաղ հասակում իր մոտ հայտնաբերել է բանաստեղծական տաղանդ։ Դպրոցական տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, որի տպաքանակը բաժանել է դասընկերներին և մանկավարժներին։
Բայց ավելի ուշ իր վեպերում, բանաստեղծություններում և դրամայում Դ'Աննունցիոն արտացոլել է ոչ միայն ռոմանտիզմի, հերոսության և հայրենասիրության, այլև, հավասարապես, էպիկուրականության և էրոտիզմի ոգին։ Ուժեղ ազդեցություն է ունեցել ռուս ակմեիստների վրա։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն առավել հայտնի և սիրված իտալացի գրող էր։
Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Լուիզա Կազատիի (որը հայտնի է Իզաբելլա Ինգիրամիի կերպարով) և Էլեոնորա Դուզեի (որը նախատիպ է հանդիսացել Դ'Աննունցիոյի «Բոց» վեպում) հետ։ Գաբրիելե Դ'Աննունցիոյի «Երգեր անդրծովյան սխրանքների մասին» բանաստեղծությունների շարքը (1911 թվական) նվիրված է իտալա-թուրքական պատերազմին։ 1915-1918 թվականներին Դ'Աննունցիոն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին՝ սկզբում ավիացիոն կազմում, ապա վիրավորումից հետո հետևակում։ Ծառայության ընթացքում հասել է մինչև մայորի (ըստ այլ տվյալների՝ փոխգնդապետի) կոչման։ Պատերազմից հետո դարձել է ֆաշիստական կազմակերպությունների հետ կապված ազգայնական շարժման առաջնորդներից մեկը։ 1919 թվականից աջակցել է Մուսոլինիին։ 1919 թվականի սեպտեմբերի 12-ին գլխավորել է ԽորվաթիայիՌիեկա նավահանգստային քաղաքը գրաված ազգայնական արշավը։ Իտալացիները, ինչպես նաև հունգարացիները, այս նավահանգիստն անվանում են Fiume (Ֆիումե)։ Իրեն «commandante» տիտղոսը շնորհելով՝ Գաբրիելե Դ'Աննունցիոն դարձել է Ֆիումի հանրապետության փաստացի դիկտատոր՝ մնալով այդ պաշտոնում ընդհուպ մինչև 1920 թվականի դեկտեմբեր։ Կոմանդանտե Դ'Աննունցիոն նպատակ է ունեցել բազմազգ Ռիեկան դարձնել իտալական հող։ Ռիեկայի օկուպացիայի ընթացքում փորձարկվել են ֆաշիստական Իտալիայի քաղաքական ոճի բազմաթիվ տարրեր՝ զանգվածային երթեր սև վերնաշապիկներով, ռազմատենչ երգեր և այլն։ 1920 թվականի դեկտեմբերին Անտանտի վճռական պահանջով Իտալիայի կառավարությունը ստիպել է Դ'Աննունցիոյին և նրա ջոկատին լքել Ռիեկան։
Դ'Աննունցիոն ողջունել է իտալական ֆաշիզմի ռազմական գործողությունները, գովաբանել նրա գաղութային զավթումները («Պահում եմ քեզ, Աֆրիկա» հոդվածների ժողովածուներ, 1936 թվական) և փորձել է ստեղծել ֆաշիստների հետ մրցակցող քաղաքական ուժի սեփական կենտրոն։ Ֆաշիզմի ժամանակ՝ 1924 թվականին, նա ստացել է իշխանի կոչում, իսկ 1937 թվականին գլխավորել Գիտությունների թագավորական ակադեմիան։
Գրողը մահացել է 1938 թվականի մարտի 1-ին Լոմբարդիայի Գարդա լճի Վիտտորիալ կալվածքում ապոպլեքսիկ հարվածից։ Մուսոլինիի ռեժիմը նրա համար հանդիսավոր հուղարկավորություն է կազմակերպել։
Վեպեր
«Ռոզայի վեպեր» եռերգություն։
Il piacere («Հաճույք»), 1889, էկրանավորւմը Պ. Չարդինինի՝ 1915 թվականին),
Giovanni Episcopo («Ջովաննի Էպիսկոպո», 1891, էկրանավորւմ 1947),
Gabriele d'Annunzio: The Collection of Poems in English by LiteraryJoint Press (2019, 0359928862)
Gabriele d'Annunzio: Poet, Seducer, and Preacher of War by Lucy Hughes-Hallett (2013, 0307263932)
Gabriele D'Annunzio: Defiant Archangel by J.R. Woodhouse (2001, 0-19-818763-7)
D'Annunzio: The First Duce by Michael A. Ledeen (0-7658-0742-4)
D'Annunzio: The Poet as Superman by Anthony Rhodes (0-8392-1022-1)
Gabriele D'Annunzio: The Dark Flame by Paolo Valesio (trans. by Marilyn Migiel, 0-300-04871-8)
D'Annunzio and the Great War by Alfredo Bonadeo (Fairleigh Dickinson University Press, 1995, 0-8386-3587-3)
Biographical Dictionary of the Extreme Right Since 1890 edited by Philip Rees (1991, 0-13-089301-3)
The Appeal of Fascism: A Study of Intellectuals and Fascism 1919–1945 by Alastair Hamilton (London, 1971, 0-218-51426-3)
D'Annunzio by Tom Antongini (William Heinemann, 1938) - the author was his private secretary
David Gilmour, "He Dared the Undarable" The New York Review of Books 6 March 2014, pp.21–22.
Matteo Veronesi, Il critico come artista dall'estetismo agli ermetici. D'Annunzio, Croce, Serra, Luzi e altri, Bologna, Azeta Fastpress, 2006, 88-89982-05-5
Nicoletta Pireddu, Antropologi alla corte della bellezza. Decadenza ed economia simbolica nell'Europa fin de siècle, Verona, Fiorini, 2002, 88-87082-16-2
Nicoletta Pireddu, "Gabriele D'Annunzio: the art of squandering and the economy of sacrifice,” in _The Question of the Gift. Essays Across Disciplines_, ed. by Mark Osteen (London and New York: Routledge, 2002): 172–190.
Nicoletta Pireddu, “’Il divino pregio del dono’: Andrea Sperelli's economy of pleasures,” _Annali d’italianistica_, 15, 1997: 175–201.