From Wikipedia, the free encyclopedia
Գաբի Աշկենազի (եբրայերեն՝ גבי אשכנזי, փետրվարի 25, 1954, Hagor, Drom HaSharon Regional Council, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել), Իսրայելի պաշտպանության բանակի 19-րդ գլխավոր շտաբի պետ։ Նշանակվել է 2007 թվականի հունվարի 22-ին և պաշտոնում մնացել է մինչև 2011 թվականի փետրվարի 14-ը[1]։ Այդ պաշտոնում փոխարինել է Դան Հալուցին։
Գաբի Աշկենազի եբրայերեն՝ גבי אשכנזי | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Hagor, Drom HaSharon Regional Council, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Հարվարդի բիզնես դպրոց և Հայֆայի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, սպա և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Գլխավոր շտաբի պետ և Իսրայելի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Իսրայելի կենսունակության կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Gabi Ashkenazi Վիքիպահեստում |
Ինչպես և իր նախորդը` Աշկենազին մեծացել է Շարոն շրջանի Խագոր մոշավում։ Նրա հայրը ծնունդով Բուլղարիայից էր, վերապրել է Հոլոքոստը, նրա մայրը հայրենադարձվել է Սիրիայից։
1972 թվականին հաշվառվել է Գոլանի հետևակային բրիգադում։
1973 թվականին մասնակցել է Արաբա-իսրայելական պատերազմին։
1976 թվականին Աշկենազին գլխավորել է «Ամպրոպի հարված» ռազմական գործողությունն իրագործող դասակը, որի առաջադրանք էր փրկել Ուգանդայում եղած գերիներին, բայց նա չի մասնակցել Էնթեբո օդանավակայանի մարտին։
1978 թվականին եղել է Գոլանի գումարտակի հրամանատարի փոխարինող։ Նույն տարում «Լիտանի օպերացիայի» ժամանակ վիրավորվել է։
1982 թվականին Լիբանանի դեմ պատերազմի ժամանակ Աշկենազին աշխատել է որպես Գոլանի բրիգադի հրամանատար փոխարինող և 1986 թվականին ստացել է հրամանատարի պաշտոնը։
1988 թվականին Աշկենազին նշանակվել է Իսրայելի հյուսիսային ռազմական շրջանի հետախուզման ղեկավար։ Նա 90-ականների սկզբին ղեկավարել է զրահամեքենաների ստորաբաժանման պահեստը, այնուհետև (1992-1994 թվականներին) աշխատել է Լիբանանի իսրայելական քաղաքացիական վաչությունում որպես ղեկավար և 1994 թվականին զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
1996 թվականի ստացել է գեներալ-մայորի կոչում։
1998 թվականին նա նշանակվել է հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար, ինչն էլ նրան պատասխանատու է դարձրել իսրայելական զորքին Հարավային Լիբանանի անվտանգության գոտուց հանելու համար։
2002 թվականին նշանակվել է գլխավոր շտաբի հրամանատարի փոխարինող։
2005 թվականին հրաժարվել է գեներալ-մայորի կոչումից։
2006 թվականի հուլիսին նշանակվել է պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն։
Աշկենազին ավարտել է ՑԱԽԱԼ-ի հրամանատարական անձնակազմի պատրաստման դպրոցը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատարական անձնակազմի պատրաստման դպրոցը։ Նա նաև ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան, ավարտել է ԱՄՆ-ի Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցը։
Աշկենազին ամուսնացած է և ունի երկու երեխա, ապրում է Կֆար Սավայում։
Աշկենազեյի եղբայրը` Ավի Աշկենազեն, ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում մինչև բրիգադի գեներալի կոչումը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.