![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/RavenPoster.jpg/640px-RavenPoster.jpg&w=640&q=50)
Բ-կարգի ֆիլմեր
From Wikipedia, the free encyclopedia
Բ-կարգի ֆիլմեր են համարվում փոքր բյուջեյով ստեղծված ֆիլմերը, որոնցում մեծ մասամբ խաղում են նոր կամ անհայտ դերասաններ և հիմնականում այդ ֆիլմերը մեծ մասսայականություն չեն վայելում։ Բ-ֆիլմերի կարգին չեն կարող դասվել արտհաուս ժանրի ֆիլմերը, կամ առավել ևս՝ պոռնոգրաֆիկ ֆիլմերը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/RavenPoster.jpg/640px-RavenPoster.jpg)
Տերմինն առաջ է եկել հոլիվուդյան ոսկեդարի ժամանակաշրջանում։ 1950-ականներից հետո այն ավելի լայն իմաստով սկսվեց օգտագործվել։ Չնայած դրան, պահպանվում է որոշակի երկիմաստություն. մի կողմից այսպիսի ֆիլմը կարող է ունենալ բարձր գեղարվեստական և էսթետիկական բնույթ, մյուս կողմից էլ կարող է օգտագործվել էրոտիկ ժանրը՝ նույնիսկ առանց իմաստի ու բովանդակության։ Ինչպես նաև կարող են օգտագործվել երկու որակավորումները համատեղ։ԱՄՆ-ում մինչև 1950-ականները այսպիսի ֆիլմերը բացարձակապես վեսթերն ժանրի մեջ էին, դրանցից հետո գլխավոր թեման գիտական ֆանտաստիկան էր։