Բրվինուվ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բրվինուվ (լեհ.՝ Brwinów), քաղաք Լեհաստանի Մազովեցյան վոևոդության Պրուշկովսկի գավառում (պովյատում), երկրի մայրաքաղաք Վարշավայից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի գյուղաքաղաքային գմինի (շրջանի) կարգավիճակ։ Ներառված է Վարշավայի ագլոմերացիայում։ Զբաղեցնում է 10,06 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բանկչության թվաքանակը եղել է 13 533։ XVI դարի երկրորդ կեսին եղել է տերունական գյուղ և գտնվել է Մազովեցյան վոևոդության Բլոնեի պովյատի կազմում[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բրվինուվ | |||
| |||
Երկիր | Լեհաստան | ||
Համայնք | Gmina Brwinów? | ||
Մակերես | 10,06 կմ² | ||
Բնակչություն | ▲14 448 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 05-840 | ||
Ավտոմոբիլային կոդ | WPR | ||
Պաշտոնական կայք | brwinow.pl | ||
| |||
Քաղաքում գործում են ծառայությունների մատուցման կենտրոն, կահույքի արտադրության ու նորոգման ոչ մեծ ձեռնարկություններ։ Մինչև 2002 թվականը Բրվինուվում էր գտնվում Վարշավայի բնական գիտությունների համալսարանի անասնաբուծական ֆակուլտետը, որն այնուհետև տեղափոխվեց երկրի մայրաքաղաք[3]։ Բրվինուվով են անցնում Վարշավան Կատովիցեին կապող թիվ 1 երկաթգիծն ու Վարշավա - Գրոձիսկ Մազովեցկի երկաթուղին, ինչպես նաև A2 ավտոմայրուղին ու թիվ 749, թիվ 720 ավտոճանապարհները։
Քաղաքում ամեն տարի անց է կացվում «Բաց բանջարանոցներ» փառատոնը[4]։ 2014 թվականի ապրիլի 13-ին այստեղ կազմակերպվեց ամերիկյան ֆուտբոլի ցուցադրական մրցախաղ Warsaw Eagles - Angels Toruń թիմերի միջև[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.