From Wikipedia, the free encyclopedia
Բրոքեր (անգլ.՝ broker - մակլեր, միջնորդ), իրավաբանական անձ, որպես միջնորդ վաճառողի և գնորդի միջև (ֆոնդային, ապրանքային, արտարժույթի բորսաներում), ապահովագրական գործակալի և ապահովագրողի միջև (ապահովագրական բրոքեր), նավատերի և վարձատուի միջև։ Բրոքերը ստանում է պարգևատրում գործարքի գումարից միջնորդավճարների տեսքով կամ էլ կլորիկ գումար։ Բրոքերի գործունեությունը հիմնված է միջնորդավճարի և հանձնաժողովի պայմանագրի վրա։ Կան բրոքերների բազմաթիվ կատեգորիաներ, մասնավորապես` ֆոնդային բրոքեր, ապահովագրության բրոքեր, բեռնափոխադրող բրոքեր[1]:.
Բրոքերի աշխատանքն արժեթղթերի շուկայում լիցենզավորված գործունեությունն է։
Բորսայական բրոքերը պարտավոր է ունենալ լիցենզիա և պետք է գրանցված լինի բորսայում կամ լինի նրա անդամը։ Բրոքերն արժեթղթերի շուկայում - վաճառքի ներկայացուցիչ է, իրավաբանական դեմք, արժեթղթերի շուկայում պրեֆեսիոնալ մասնակից, հաճախորդի անունից ունի արժեթղթերով գործառնություններ իրականացնելու իրավունք և իր հաշվին կամ էլ իր անունից և հաճախորդի հաշվին` հաճախորդի հետ վճարովի պայմանագրերի հիման վրա[2]։
Բորսային բրոքերը կարող է գործարքներ կատարել անուղղակիորեն, այլ տարբեր տեսակի գործունեության մասնագետների միջոցով, ինչպես նաև դիլերների միջոցով։ Հաճախորդը բրոքերին է տալիս հանձնարարություն՝ կնքել գործարք, ներառյալ այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են քանակը, առաքման ժամանակը, գինը։ բրոքերը պարտավոր է ներկայացնել հաճախորդի անունից կատարված բոլոր գործարքների մասին։ Բորսայում գործառնությունների համար օգտագործվում են բրոքերային հաշիվներ, որտեղ պահվում են հաճախորդի կողմից արժեթղթերի գնման համար հատկացված գումարները, ինչպես նաև ստացված եկամուտները։ բրոքերը կարող է նաև բրոքերային վարկ տրամադրել արժեթղթերով ապահովված հաճախորդին[1]։
Ներկայացնող բրոքեր - դա անկախ ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով ընդունում է պատվերներ հաճախորդնորի կողմից բորսայական պայմանագրերի ավարտին, բայց անձամբ չի պահում նրանց հաշիվները և չի ընդունում գումար կամ էլ արժեքավոր իրեր ավանդի կամ մարժայի վճարման ժամանակ։
բրոքերային ծառայությունները ներառում են հաճախորդների անունից արժեթղթերի առք կամ վաճառք։ Նման ծառայություններ մատուցելու համար շուկայի մասնակցին անհրաժեշտ է բրոքերային գործունեության լիցենզիա։ Բացի այդ, բրոքերը կարող է իր հաճախորդին խորհուրդներ տալ այս կամ այն արժեթղթի մասին և առաջարկություններ տալ դրա գնման վերաբերյալ։ Դրա համար բրոքերները վերլուծում են շուկան, որոշակի գնի ակտիվության միտումը բացահայտելու և կանխատեսելու համար։
Ապահովագրական բրոքերն անկախ կազմակերպություն է ապահովագրական շուկայում, ով վարձատրության դիմաց իրականացնում է բրոքերական աշխատանք ապահովագրության մեջ կամ էլ վերաապահովագրությունում իր անունից իր հաճախորդների շահերից ելնելով[3]։ Ապահովագրական բրոքերը հաճախորդների համար փնտրում է հարմար ընկերություն (ընկերությունների խումբ), որը ներկայացնում է ապահովագրության օպտիմալ պայմանների ապահովում։ Եթե ապահովագրության դեպք է լինում, բրոքերն օգնում է հաճախորդին ստանալ փոխհատուցում։ Ապահովագրական բրոքերը պատասխանատու է նաև հաճախորդի կողմից ապահովագրավճարներ վճարելու համար[1]։
Բեռնափոխադրող բրոքերը մասնագիտանում է բեռնափոխադրման բորսայի գործարքների վրա․ նավարկային կազմակերպություն, նավերի առք ու վաճառք, տրանսպորտային և արտահանման գործառնություններ։ Իր գործնեության համար նա ստանում է վարձատրություն (բեռնափոխադրման հանձնաժողով)։ Բեռնափոխադրող բրոքերն ունի բազմաթիվ հաստատված գործնական կապեր։ Բեռնափոխադրող բրոքերները գործում են դեմ առ դեմ և հաճախորդների առջև ՝ որպես գործարքի մեջ գործընկերների բարեխղճության երաշխավորներ։ Բեռնափոխադրող բրոքերները մատուցում են միջազգային բեռնափոխադրումներ, նրանց վստահված է առաքիչների լրացուցիչ գործառույթներ և նավային գործակալներ[1]։
Բիզնես բրոքեր – իրավաբանական կամ ֆիզիկական անձ, միջնորդ վաճառողի և պատրաստի բիզնեսի գնորդի միջև, բիզնեսի միաձուլումների և ձեռքբերումների գործակալ։ Բիզնես բրոքերը գործում է որպես միջնորդ երկու կողմերի հարաբերություններում,աշխատում է գործարքի գործընթացի շահերից ելնելով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.