Բրյուսելցիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուսելցիներ (ֆր.՝ les Bruxellois, հոլ.՝ Brusselaars կամ Brusselaren), առավելապես ֆրանսախոս բնիկներ կամ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքների բնակիչներ։ Բնակվում են ինչպես մայրաքաղաքում (շուրջ 0.6 մլն մարդ կամ բնակչության 60%-ը), այնպես էլ Բրյուսելի ագլոմերացիայում (ծայրամաս), որտեղ շատերը տեղափոխվել են ենթաուրբանիզացիայի գործընթացի ընթացքում։ Բնիկ բրյուսելցիներից բացի քաղաքում բնակվում են վաղ և ուշ ալիքի զգալի թվով ներգաղթյալներ (0.3 մլն), ինչպես նաև միջազգային ուսանողներ և վտարանդիներ (մոտ 0,1 մլն)։