Բրիտանացի հանքափորների գործադուլը 1984—1985 թվականներին
From Wikipedia, the free encyclopedia
Բրիտանացի հանքափորների գործադուլը 1984—1985 թվականներին, բրիտանական ածխային արդյունաբերության աշխատավորական շարժման պատմության գլխավոր իրադարձություն։ Գործադուլը դարձել է որոշիչ իրադարձություն բրիտանական աշխատավորական շարժման մեջ տվյալ փուլում և նրա պարտությունը նշանակալի թուլացրել է բրիտանական արհմիությունները։ Այն նաև դիտարկվում է որպես Մարգրետ Թետչերի և պահպանողական կուսակցության գլխավոր քաղաքական և գաղափարական հաղթանակը։
Գործադուլը դարձել է պայքարի բավականին սուր գործողությունը, քանի որ Հանքափորների ազգային միությունը (ՀԱՄ) եղել է երկրի ամենաուժեղ արհմիություններից մեկը, և շատերի կարծիքով, այդ թվում իշխանության ղեկին գտնվող պահպանողականների, հենց այն ստիպեց Հիթին հրաժարական ներկայացնել 1974 թվականի գործադուլի ժամանակ։ Հաջորդ գործադուլներն ավարտվել են հանքափորների պարտությամբ և Թետչերի կառավարությունը կարողացել է ամրապնդել իր պահպանողական ֆինանսական ծրագիրը, իսկ ՀԱՄ-ը որպես քաղաքական ուժ վերջնականապես դադարել է գոյություն ունենալ։
Գործադուլը խորը ճեղք է առաջացրել բրիտանական հասարակության ներսում և բերել է նշանակալի հետևանքների, հատկապես Հյուսիսային Անգլիայում և Ուելսում։ Գործադուլի հետ կապված դեպքերի ժամանակ մահացել է տաս մարդ՝ 6-ը պահակախմբի անդամներից, երեք-ը դեռահաս, որոնք ածուխ էին որոնում,ինչպես նաև տաքսու վարորդ, որը գործադուլին չմասնակցող հանքափորին աշխատանքի էր տանում։