ավստրալացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Բրենտոն Թվեյթս (անգլ.՝ Brenton Thwaites, օգոստոսի 10, 1989[1], Քերնս, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի դերասան, ով հայտնի է Լյուք Գալագերի դերով FOX8 հեռուստաալիքի «Թերթել» (2011) հեռուստասերիալում և Ստու Հենդերսոնի դերով «Տուն և ճանապարհ» (2011-12) օճառային օպերայում։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո նկարահանվել է «Կապույտ ծովածոց» (2012), «Օկուլուս» (2013), «Նվիրյալը» (2014), «Եգիպտոսի աստվածները» (2016) և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (2017) ֆիլմերում։ Նա մարմնավորելու է Դիք Գրեյսոնին «Տիտաններ» հեռուստասերիալում։
Բրենտոն Թվեյթս անգլ.՝ Brenton Thwaites | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Քերնս, Քվինսլենդ, Ավստրալիա |
Կրթություն | Queensland University of Technology? և Cairns State High School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Թվեյթսը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 10-ին Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։ Նրա ծնողներն են Ֆիոնա և Փիթեր Թյուիթսները։ Նա ունի քույր՝ Սթեյսին[2]։
Երիտասարդության ժամանակ Թվեյթսը ցանկանում էր դառնալ ոստիկան կամ հրշեջ և հետաքրքված էր նրանց մասին ֆիլմերով[3]։
Նա սովորել է դերասանական արվեստ Քվինսլենդի տեխնոլոգիայի համալսարանում և ավարտել է 2010 թվականին[4][5][6]։ Հետագայում նա տեղափոխվել է Սիդնեյ «Տուն և ճանապարհ» օճառային օպերայում նկարահանվելու համար։ 2011-2012 թվականներին նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ իր դերասանի կարիերան զարգացնելու համար[7][8][9]։
2010 թվականին Քվինսլենդի տեխնոլոգիայի համալսարանն ավարտելուց հետո նա նկարահանվել է «Ծովային պարեկ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում և «Ղեկավարները» ֆիլմում[10][11][12]։ 2012 թվականին Թյուիթսը կատարել է գլխավոր դեր «Կապույտ ծովածոց» ֆիլմում[13][14]։ 2014 թվականին մարմնավորել է արքայազն Ֆիլիպին «Մալեֆիսենտ»[15] և Ջոնասին «Նվիրյալը» ֆիլմերում[7][16][17][18][19][20]։
Թյուիթսը նկարահանվել է 2017 թվականի մայիսի 26-ին թողարկված «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում[21][22][23][24], որտեղ նա մարմնավորում է Հենրի Թըրներին (Օրլանդո Բլումի և Քիրա Նայթլիի կերպարների որդուն)[25][26][27]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2015 թվականին Քվինսլենդի Գոլդ Քոստ քաղաքում[28][29] ։
Թյուիթսը 2015 թվականից հանդիպում է Քլոե Սփեյսիի հետ[30][31][32]։ Նրանց դուստրը ծնվել է 2016 թվականի մարտին[33][34]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | Ղեկավարներ | Headsmen | Մաքս Փաթերսոն | Կարճամենտրաժ ֆիլմ |
2012 | Պահիր ոտքերդ | Save Your Legs | Մարք Քոու | |
2014 | Օկուլուս | Oculus | Թիմ Ռասել | |
2014 | Մալեֆիսենտ | Maleficent | Արքայազն Ֆիլիպ | |
2014 | Ազդանշան | The Signal | Նիք Իսթմեն | |
2014 | Նվիրյալը | The Giver | Ջոնաս | |
2014 | Ատրճանակի որդին | Son of a Gun | Ջեյ Առ | |
2015 | Լող | Ride | Անջելո | |
2015 | Ռուբեն Գութրի | Ruben Guthrie | Չեթ | |
2015 | Շաքարե ֆիլմ | That Sugar Film | Ինքը | Վավերագրական ֆիլմ[35][36] |
2016 | Եգիպտոսի աստվածները | Gods of Egypt | Բեկ | |
2017 | Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում | Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales | Հենրի Թըրներ | |
2017 | Հարցազրույց Աստծու հետ | An Interview with God | Փոլ Աշեր | Նկարահանվում է[37] |
Գրասենյակի ապստամբություն | Office Uprising | Դեզմոնդ | Նկարահանվում է | |
Դաժան բաժանում | A Violent Separation | Նորման | Նկարահանվում է |
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | Ծովային պարեկ | Sea Patrol | Լեյ Սքարփիա | Էպիզոդ․ «Black Flights» |
2011 | Թերթել | Slide | Լյուք Գլագեր | Հիմնական դեր․ 10 էպիզոդ |
2011 | Rove LA | Rove LA | Ինքը | [38][39] |
2011-12 | Տուն և ճանապարհ | Home and Away | Ստու Հենդերսոն | Երկրորդական դեր․ 57 էպիզոդ |
2012 | Կապույտ ծովածոց | Blue Lagoon: The Awakening | Դին ՄաքՄուլեն | Հեռուստաֆիլմ |
2018 | Տիտաններ (հեռուստասերիալ, 2018) | Titans | Դիք Գրեյսոն/ Ռոբին/ Նայթուինգ | Հիմնական դեր |
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|---|
2014 | Australians in Film | Սպասվող տաղանդ | Նվիրյալը | Հաղթանակ | [20] |
2014 | EuroCinema Kawananakoa Award | Ծագող աստղ | Իր աշխատանքը | Հաղթանակ | [40] |
2014 | GQ Men of the Year | Բեկումնային դերասան | Իր աշխատանքը | Հաղթանակ | [41] |
2017 | Teen Choice Awards | Լավագույն մարտաֆիլմի դերասան | Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում | Առաջադրված | [42] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.