From Wikipedia, the free encyclopedia
Բրենտա (իտալ.՝ Brenta), գետ Իտալիայում, որի հոսքը սկսվում է Տրենտո գավառում և ավարտվում Ադրիատիկ ծովում[1]։ Տրենտինո Ալտո Ադիջե շրջանում գետը առաջացնում է համանուն գետահովիտ։ Բրենտան թափվում է Վենետոյի շրջանում գտնվող Վենետիկյան ծովածոցը։ Երկարությունը 174 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 1600 կմ²։
Բրենտա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 174 |
Ավազանի մակերես | 1600 կմ² |
Ջրի ծախս | 78 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | 46/0/26/N/11/15/58/E |
Բարձրություն | 450 մ |
Գետաբերան | Ադրիատիկ ծով |
Գետաբերանի տեղակայում | 45/11/0/N/12/19/0/E |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Bacchiglione?, Cismon?, Muson dei Sassi?, Chieppena?, Grigno? և Torrente Centa? |
Երկիր | Իտալիա |
Երկրամաս | Տրենտո |
Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում գետը կոչվում էր Մեդոակուս (լատին․՝ Medoacus) և Պադովայից ոչ հեռու այն բաժամվում էր 2 թևի՝ Մեդոակուս Մայոր և Մեդոակուս Մինոր։ Միջին դարերում գետը փոխել է իր ընթացքը և Պադովայով անցնող նրա հունը զբաղեցվել է Բակիլոնե գետի կողմից։
XVI դարում գետից տարվել է առաջին ջրանցքը, որը գնում էր Ստրա գյուղից մինչև Ադրիատիկ ծով՝ շրջանցելով Վենետիկական ծովածոցը։ Երկրորդ ջրանցքը,որը հաճախ անվանում են Ռիվյերա դել Բրենտա (իտալ.՝ Riviera del Brenta), կառուցվել էր Վենետիկն ու Պադովան (որը, ըստ էության, Վենետիկի հանրապետության երկրորդ մայրաքաղաքն էր հանդիսանում) իրար միացնելու համար։
Բրենտան եղել է շատ կարևոր տրանսպորտային զարկերակ։ Ինչպես գետի, այնպես էլ Ռիվյերա դել Բրենտայի ափին կանգնած են Ֆոսկարի և Պիզանի վիլլաները և բազում այլ պալատներ և առանձնատներ, ուր ամառվա ամիսներին գնում էին Վենետիկի հարուստ բնակիչները։
Բասանո դել Գրապայում գետը հատվում է Անդրեա Պալլադիոյի կողմից 1596 թվականին նախագծված Պոնտե Վեկյոն կամ Ալպինի կամուրջով։
Ռուս գրականության մեջ Բրենտան գովերգել է Պուշկինը, ում այդ անունը ծանոթ էր իտալացի հեղինակների ստեղծագործություններից[3], իսկ Վլադիսլավ Խոդասևիչը իր Բրենտա կատարած այցելությունից հիասթափված՝ Պուշկինին ուղղված բանաստեղծական պատասխանում այն անվանել է «շիկակարմիր գետակ» և «կեղծ գեղեցկության օրինակ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.