From Wikipedia, the free encyclopedia
Բրենդոն Ռոդնի (անգլ.՝ Brendon Rodney, ապրիլի 9, 1992[1], Էտոբիկո, Կանադա) կանադացի աթլետ, կարճ տարածության վազորդ, 2022 թվականի աշխարհի չեմպիոն 4×100 մետր փոխանցումավազքում, 2017 թվականի փոխանցումավազքի աշխարհի չեմպիոն, 4×100 մետր փոխանցումավազքում Օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր (2016՝ բրոնզ, 2020՝ արծաթ, 2024՝ ոսկի):
Բրենդոն Ռոդնին ծնվել է 1992 թվականի ապրիլի 9-ին Էտոբիկո քաղաքում (այժմ՝ Տորոնտոյի մաս) Բազիլ Ռոդնիի և Ներիսա Մաքսվելի ընտանիքում։ Նա ունի եղբայր՝ Քարիմը և քույրը՝ Ջամիլան։ Ռոդնին մանկուց զբաղվել է սպորտով, մտադրվել է դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ և 17 տարեկանում լրջորեն զբաղվել է վազքով[2]։ Նա հաճախել է Վերապատվելի Հենրի Քերի անվան միջնակարգ դպրոցը և 2010 և 2011 թվականներին եղել է դպրոցի աթլետիկայի թիմի ավագը: Դպրոցում սովորելու ընթացքում Ռոդնին մասնակցել է Տորոնտոյի տարածաշրջանային մրցումներին, 2011 և 2012 թվականներին նա հաղթել է 100 մետր վազքում, ինչպես նաև դպրոցի թիմի կազմում հաղթել է 4x100 մետր փոխանցումավազքում[3]։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Օնտարիոյի Շերիդան քոլեջը և շուտով տեղափոխվել Բրուքլինի Լոնգ Այլենդի համալսարան[4]։
Համալսարանում Ռոդնին սկսել է մասնագիտանալ 200 մետր վազքում: 2012/2013 մրցաշրջանում նա մասնակցել է NCAA քոլեջի բացօթյա և փակ առաջնություններին։ Երկու առաջնություններն էլ նա գրավել է 13-րդ տեղը և ընդգրկվել ուսանողական երկրորդ խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև սահմանել է համալսարանական ռեկորդ 200 մետր վազքում (20,58 վայրկյան)[5]։ 2013 թվականի Կանադայի ազգային առաջնությունում Ռոդնին զբաղեցրել է չորրորդ տեղը 200 մ վազքում։ Նա ընդգրկվել է Կանադայի հավաքականում, որը մասնակցել է 2013 թվականին Կազանում կայանալիք ուսանողական ամառային խաղերին: Այնտեղ նա հինգերորդ տեղն է զբաղեցրել 200 մետր վազքում, իսկ Կանադայի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել 4x400 մետր փոխանցումավազքում[6]։
2013-2014 բացօթյա մրցաշրջանի ընթացքում Ռոդնին համալսարանի ռեկորդ է սահմանել 200 մետր վազքատարածությունում (20,41 վայրկյան): Նա հաղթել է Հյուսիսարևելյան կոնֆերանսի առաջնություններում 100 և 200 մետր վազքատարածություններում և 4x100 մետր փոխանցումավազքում։ Ռոդնին սահմանել է նաև համալսարանի նոր ռեկորդ 200 մետր վազքում (20,78 վայրկյան) և հաղթել կոնֆերանսի առաջնությունը 60 և 200 մետր վազքում[7]։ 2014 թվականին Ռոդնին դարձել է Կանադայի չեմպիոն 200 մետր վազքում և մասնակցել Գլազգոյում կայացած Համագործակցության խաղերին[8]։
2014/2015 քոլեջի մրցաշրջանի ընթացքում Ռոդնին հաղթել է Հյուսիսարևելյան կոնֆերանսի առաջնությունում 60, 100 և 200 մետր վազքում, ինչպես նաև 4x100 և 4x400 մետր փոխանցումավազքներում։ NCAA-ի երկու առաջնություններում էլ նա 200 մետր վազքում կրկին զբաղեցրել է 13-րդ տեղը[9]: 2015 թվականի ամռանը Ռոդնին Կանադայի հավաքականի կազմում մրցել է Պեկինում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում։ Նախնական 200 մետր վազքում նա սահմանել է անձնական առավելագույն ցուցանիշ՝ 20,18 վայրկյան, սակայն կիսաեզրափակիչ մրցավազքից հետո նա դուրս է մնացել հետագա մրցապայքարից։ Նա 4x100 մետր փոխանցումավազքում Կանադայի թիմում հանդես է եկել Աարոն Բրաունի, Անդրե Դե Գրասսի և Ջասթին Ուորների հետ, որոնք արժանացել են առաջնության բրոնզե մեդալների[10]։ 2016 թվականի հուլիսին Ռոդնին ընդգրկվել է Կանադայի հավաքականի կազմում Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերում[11]: Նա բրոնզե մեդալ է նվաճել 4x100 մետր փոխանցումավազքում։ Ռոդնին մասնակցել է նաև 200 մետր վազքի մրցումներին, սակայն չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:
2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերրում Ռոդնին Կանադայի հավաքականի կազմում Աարոն Բրաունի, 4x100 մետր Անդրե Դե Գրասսի, Ջերոմ Բլեյքի հետ 4x100 մետր փոխանցումավազքում նվաճել է ոսկի մեդալ այն բանից հետո՝ երբ ԱՄՆ-ի հավաքականը որակազրկվել են փոխանցումավազքի կանոնները խախտելու համար[12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.