Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բրասլավյան լճեր ազգային պարկ (բելառուս․՝ Браслаўскія азёры), ազգային պարկ Բելառուսի հյուսիս-արևմուտքում։ Ազգային պարկը ծառայում է հազվադեպ հանդիպող բնական համալիրները մարդու տնտեսական գործունեությունից պաշտպանելու համար, պահպանելով այն հաջորդ սերունդների համար։ Ստեղծվել է 1995 թվականի օգոստոսին։ Պարկի ստեղծման հիմք են հանդիսացել Բրասլավյան լճերը[2]։ Պարկի կազմ է մտել Բրասլավյան շրջանի հարավային հատվածը։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 71500 հա[3]։ Հյուսիսից հարավ այն ձգվում է 56 կմ` 7-29 կմ լայնությամբ։ Պարկի տարածքի մոտ 17 տոկոսը զբաղեցնում են լճերը, 46 տոկոսը կազմում են անտառները։
Տեսակ | national park? և մշակութային կառույց |
---|---|
Երկիր | Բելառուս |
Վարչատարածք | Վիտեբսկի մարզ |
Հիմնվել է | 1995[1] |
Մակերես | 691 կմ² |
Անվանված է | Braslau Lakes? |
Ազգային պարկի սահմաններին կան բնության մի շարք հետաքրքիր հուշարձաններ։ Դրանցից են ռելիեֆի վառ արտահայտված սառցադաշտային ձևերը, մեծ գլաքարերը, լճերում գտնվող կղզիները, հազվադեպ հանդիպող ծառերի խմբերը։ Կան բազմաթիվ մշակութային և պատմական հուշարձաններ․ տարբեր դարաշրջանների հնագույն բնակավայրեր, գերեզմանոց, կրոնական շինություններ։
Բուսաբանները պարկի տարածքում հաշվել են մոտ 500 բույսի տեսակ, որից 20-ը հազվադեպ են հանդիպում Բելառուսում։
Ազգային պարկն իրականացնում է գիտական գործունեություն, ինչպես նաև բնապահպանական աշխատանքներ։ Ազգային պարկի կենտոնը Բրասլավ քաղաքն է, որտեղ գտնվում են ղեկավարությունն ու գիտական կենտրոնը։ Ազգային պարկն ունի մոտ 600 աշխատակից։
Ազգային պարկն ունի հարուստ և բազմատեսակ կենդանական աշխարհ․ այստեղ հանդիպում են թռչունների 189 տեսակ, որից 45-ը հազվադեպ են հանդիպում կամ գտնվում են ոչնչացման եզրին։
Կենդանիներից, որոնք գրանցված են Բելառուսի Կարմիր գրքում առանձնանում են գորշուկը (Meles meles), լուսանը (Lynx lynx), շագանակագույն արջը (Ursus arctos), սև արագիլը (Ciconia nigra), մոխրագույն կռունկը (Grus grus), թշշան կարապը (Cygnus olor), սովորական ճայը (Larus canus), ջրատատրակը (Calidris alpina)։
Բրասլավյան անտառների մյուս բնակիչներն են՝ գայլը (Canis lupus), վարազը (Sus scrofa), եղնիկը (Capreolus capreolus), սովորական աղվեսը (Vulpes vulpes), որմզդեղնը (Alces alces), ջրարջանման շունը (Nyctereutes procyonoides), կզաքիսները (Martes foina) և այլն։
Ազգային պարկի հյուսիսային մասում է գտնվում Վասիլկիշկի խուտորը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.