Բրայան Ջոնսոն
From Wikipedia, the free encyclopedia
Բրայան Ջոնսոն (անգլ.՝ Brian Johnson, հոկտեմբերի 5, 1947(1947-10-05)[1][2][3], Դանստոն, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ և երգահան։ 1980 թվականից եղել է ԷյՍիԴիՍի ռոք խմբի մենակատարը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրայան Ջոնսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Brian Johnson |
Ի ծնե անուն | անգլ.՝ Brian Francis Johnson |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1947 (76 տարեկան) Դանսոն |
Երկիր | Անգլիա |
Ժանրեր | հարդ ռոք, ռոքնռոլ, բլյուզ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երգահան |
Երգչաձայն | բարիտոն և contratenor? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | EMI, Epic, Atlantic |
Անդամակցություն | Geordie? և AC/DC |
Կապված | AC/DC, Geordie, Sting |
Կայք | acdc.com |
Brian Johnson Վիքիպահեստում |
Բրայանը ծնվել է 1947 թվականին անգլիական Դանսթոն քաղաքում։ Նրա հայրը ավագ սերժանտ էր անգլիական բանակում, իսկ նրա մայրը՝ իտալուհի։ Փոքր տարիքում Բրայանը երգում էր տեղի եկեղեցու երգչախմբում, նա նույնիսկ հայտնվել էր հեռուստատեսային հայտնի հաղորդման մեջ։
Բրայանի առաջին խումբը եղել է Gobi Desert Canoe Club, ավելի ուշ երգել է Fresh խմբում, սակայն նրա գրած առաջին ալբոմը՝ I Can't Forget You Now-ն եղել է Geordie խմբի կազմում։ Բայց դա նրան հաջողություն չի բերել։ Դրան հաջորդող երկու տարիների ընթացում նա զբաղվում էր ավտոմեքենաների վերանորոգմամբ։ ԷյՍիԴիՍի խմբի նախկին մենակատարի՝ Բոն Սքոթի մահվանից հետո, երբ խումբը փնտրում էր նոր անդամի, Բրայանը հայտ է ուղարկում և հրավիրվում խումբ։
Ջոնսոնն առաջին անգամ ամուսնացել է 1968 թվականին Կարոլինայի հետ, նրանք ունեցել են երկու երեխա, սակայն ամուսնալուծվել։ 2009 թվականի սեպտեմբերին նրա մոտ հայտնաբերվել է Բարրեթի ախտանիշ, որի պատճառով չեղյալ են հայտարարվել համերգային մի քանի շրջագայություններ։ Բրիտանական "Կիրակնօրյա" թերթի 2011 թվականի հարուստ մարդկանց ցուցակի համաձայն՝ Բրայանի կարողությունը կազմում էր 50.000.000£: