From Wikipedia, the free encyclopedia
Բրայան Էդուարդ Կոքսը (անգլ.՝ Brian Edward Cox ծնվել է 1968 թ․-ի մարտի 3-ին, Լանկաշիրի Օլդեմ քաղաքում[14][15])՝ Բրայան Կոքսը անգլիացի ֆիզիկոս է՝ մասնագիտացած տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում։ Նա Լոնդոնի թագավորական հասարակության անդամ է և Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր։ Նա բարձրագույն էներգիական ֆիզիկայի խմբի անդամ է Մանչեսթերի համալսարանում։
Բրայան Կոքս Brian Cox | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1968[1][2][3] (56 տարեկան) Օլդեմ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5] |
Բնակության վայր(եր) | Բաթերսի |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, երաժիշտ, հեռուստահաղորդավար, աստղագետ և ստեղնահար |
Հաստատություն(ներ) | Մանչեսթերի համալսարան |
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա[6], ֆիզիկա[6], keyboard instrument performance?[6] և էլեկտրոնային ստեղնաշար[6] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[7] |
Ալմա մատեր | Մանչեսթերի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8][6][9] |
Գիտական ղեկավար | Ռոբին Մարշալ |
Եղել է գիտական ղեկավար | Tamsin Edwards? |
Հայտնի աշակերտներ |
|
Ինչով է հայտնի |
|
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Գիա Միլիոնովիչ (2004 թ.) |
Կայք | apolloschildren.com |
Brian Cox (physicist) Վիքիպահեստում |
1989 թ․ Կոքսը եղել է Dare ռոք խմբի անդամ։ Օլդեմի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սկսել է Մանչեսթերի համալսարանում ֆիզիկա ուսումնասիրել, որտեղ էլ 1993 թ․ միացել է D։Ream խմբին, որի հետ թողարկել է մի քանի հիթ[16]։ Հետագայում համալսարանում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ Կատարել է մի շարք հետազոտություններ տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում։
Կոքսը իր հռչակը ձեռք բերեց BBC-ի մի շարք հաղորդումներ վարելուց հետո։ Կոքսը Բի-բի-սի 6 երաժշտական նախաճաշ (BBC6 Music Breakfast Show) հաղորդման մշտական մասնակիցն է։ 2009 թ․ հոկտեմբերի 8-ին մասնակցեց Սթիվեն Կոլբերի հեռուստահաղորդմանը և այնտեղ ներկայացրեց իր գիրքը «Why Does E=mc2? (and why should we care?)» (Ինչու է E=mc2? (և ինչու պետք է դա իմանալ?))։ 2010 թ․ Կոքսը BBC առաջարկով նկարահանվեց 5 մասից բաղկացած սերիալում, որը կոչվում էր Wonders of the Solar System, իսկ 2011 թ․ մարտի 6-ին դուրս եկավ սերիալի շարունակությունը՝ Wonders of the Universe։ 2012 թ․ նկարահանվեց Wonders of Life սերիալում, որը ցուցադրվեց 2013 թ.։ 2013 թ․ «Դոկտոր ով» հաղորդման 50-րդ հոբելյանական ծննդյան թողարկման մեջ նկարահանվեց Բրայան Կոքսը։ Նոյեմբերի 15-ին էլ Մեթ Միթմի հետ Կոքսը սկսեց վարել մեկ այլ հաղորդում «Գիտությունը Դոկտոր ով-ում»։ 2013 թ․ նոյեմբերին BBC Two ալիքով գովազդվեց Բրայանի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ՝ Human Universe։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2005—2009 | Հորիզոն | հաղորդավար | 6 մաս |
2010 | Արեգակնային համակարգի հրաշքները / Wonders of the Solar System | հաղորդավար | |
2011—2012 | QI | 2 մաս | |
2011 | Տիեզերքի հրաշքները / Wonders of the Universe | հաղորդավար | |
Գիշերային երկինք | 700-րդ հաղորդման հյուր | ||
2012 | Doctor Who | իր դերում | |
2013 | Կլանքի հրաշքները / Wonders of Life | հաղորդավար | |
The Science of Doctor Who ծրագրում | հաղորդավար | ||
2014 | Human Universe | հաղորդավար |
Իր կատարած աշխատանքի համար Կոքսը բազմիցս արժանացել է զանազան մրցանակների։ 2002 թ․ նա դարձավ Հայտնագործողների ակումբի միջազգային անդամ, իսկ 2006 թ․-ին Բրիտանական գիտական ասոցիացիայի կողմից արժանացավ լորդ Կելվինի մրցանակին։ 2012 թ․ արժանացավ Մայք Ֆարադեյի մրցանակին և նշանակվեց Բրիտանական կայսրության Օրդենի սպասավոր։
2004 թ․-ին Կոքսը ամուսնացավ հեռուստահաղորդավար Գիա Միլիանովիչի հետ։ Կոքսը նշել է, որ իր մասնագիտական ընտրության վրա մեծապես ազդել է 12 տարեկան հասակում նվեր ստացած գիրքը՝ Կարլ Սագանի «Տիեզերք»-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.