From Wikipedia, the free encyclopedia
Բրախիտրախելոպան (լատիներեն Brachytrachelopan, հունարենից - կարճավիզ Պան), դինոզավրերի ընտանիք, որը ապրել է մոտ 150-145 միլիոն տարի առաջ(վաղ յուրայի շրջանի տիտոնյան ժամանակաշրջանում) ներկայիս Արգենտինայի տարածքում։ Մարմնի չափերը՝ երկարությունը 10 մետր, բարձրությունը 3 մետր և 5-7 տոննա քաշ։ Առաջին անգամ նկարագրվել է Օլիվեր Ռաուխուտի, Ռեմեսի, Ֆեհների, Պուերտայի և Կլադերի կողմից 2005 թվականին։ Բրախիտրախելոպանի առանձնացնող հատկանիշ է համարվում համեմատաբար շատ կարճ վիզը, որը կազմված է ընդամենը 12 ողերից։ Այն ավելի շատ հիշեցնում է ստեգոզավրի քան դիպլոդոցիդի։ Բրախիտրախելոպանը ինչպես դինոզավրերի խմբի մյուս անդամները նույնպես ուներ բարձր փշեր, որոնք տեղավորված էին մեջքի և ազդրերի վրա (ենթադրվում է, որ դրանք կրել են առագաստի նմանվող գոյացություն)։ Առջևի մասի փշերը ծռվում են դեպի առաջ և հետևաբար այս կենդանին սնվել է գետնից (բուսական կերով)։ Միակ հայտնի կմախքից գանգը և պոչը բացակայում են։ B. mesai-ի մնացորդները հայտնաբերել է արգենտինացի հովիվ Դենիել Մեզան, որը փնտրում էր իր կորած ոչխարին։ Ցեղի անվանումը ընտրվել է հենց այս իրադարձության պատվին(Պան - հովիվների աստված), իսկ տեսակի անունը հովվի ազգանվամբ։ Ֆիլոգենետիկ անալիզի արդյունքում՝ հիմնվելով սինապոմորֆիայի վրա պաևզվեց, որ Brachytrachelopan-ը պատկանում է Dicraeosauridae ընտանիքի Diplodocoidea[1] ենթաընտանիքին։
Բրախիտրախելոպան | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||
Brachytrachelopan
| ||||||||||||||||||||||
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.