Բջջային շնչառություն
From Wikipedia, the free encyclopedia
Բջջային շնչառությունը նյութափոխանակության ռեակցիաների և գործընթացների շարք է, որոնք տեղի են ունենում օրգանիզմների բջիջներում` սննդանյութերի կենսաքիմիական էներգիան ԱԵՖ-ի վերածելու համար։
Շնչառության մեջ ներգրավված ռեակցիաները կատաբոլիկ ռեակցիաներն են, որոնք մեծ մոլեկուլները բաժանում են փոքրերի ՝ գործընթացում անջատելով էներգիա։ Բջջային շնչառությունը բջիջների կենսագործունեության համար անհրաժեշտ քիմիական էներգիան ստանալու հիմնական ուղիներից է։
Բջջային շնչառությունը համարվում է էկզոթերմային օքսիդավերականգնման ռեակցիա, որն արձակում է ջերմություն։ Ընդհանուր ռեակցիան տեղի է ունենում կենսաքիմիական մի շարք քայլերի հաջորդականությամբ, որոնց մեծ մասը օքսիադավերականգնման ռեակցիաներ են։ Չնայած բջջային շնչառությունը տեսականորեն այրման ռեակցիա է՝ այն նման չէ մյուս այրման ռեակցիաներին, քանի որ ռեակցիաների ընթացքում էներգիայի անջատումը շատ դանդաղ է ընթանում։
Կենդանիների և բույսերի կողմից բջջային շնչառության ընթացքում հաճախ օգտագործվող սննդանյութերը ներառում են շաքար, ամինաթթուներ և ճարպաթթուներ, իսկ ամենահաճախ հանդիպող օքսիդիչը թթվածինն է (O2)։ ԱԵՖ-ում պահեստավորված քիմիական էներգիան հետագայում օգտագործվում է էներգիա պահանջող գործընթացներում՝ ներառյալ կենսասինթեզը, բջջաթաղանթով մոլեկուլների փոխադրումը և այլն։