Բուրգդորֆ (գերմ.՝ Burgdorf, ալեմանյան բարբառ՝ Burdlef), քաղաք և համայնք Շվեյցարիայում՝ Բեռնի կանտոնում, Էմմե գետի հովտում[2]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 15.6 քառակուսի կիլոմետր տարածք, որի 25.1%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 40.7%-ն անտառապատ է[3]։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 16,280 մարդ։ 2000–ից 2010 թվականն ընկած տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխությունը կազմել է 5.2%: Ընդ որում՝ միգրացիայի ցուցանիշը եղել է 6.6%, ծնունդների ու մահերի ցուցանիշը՝ -1.1%[4]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բուրգդորֆ | |||||
շվեյց. գերմ.՝ Burgdorf | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Emmental administrative district? | ||||
Մակերես | 15,56 կմ² | ||||
ԲԾՄ | 533 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▼16 407 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 034 | ||||
Փոստային դասիչ | 3400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||||
Պաշտոնական կայք | burgdorf.ch(գերմ.) | ||||
| |||||
Ժողովրդագրություն
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.
Բնակչության կազմի ու թվաքանակի վերաբերյալ պատմական տվյալներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչությունը | Գերմանախոս | Ֆրանսախոս | Բողոքական | Կաթոլիկ | Այլ | Կրոնը չնշած | Շվեյցարացի | Ոչ շվեյց. | ||
1764 | 1,225 | ||||||||||
1798 | 1,295 | ||||||||||
1850 | 3,636 | 3,485 | 151 | ||||||||
1880 | 6,581 | 6,443 | 65 | 6,256 | 289 | 11 | 6,226 | 355 | |||
1910 | 9,367 | 9,131 | 122 | 8,765 | 521 | 23 | 8,899 | 468 | |||
1930 | 9,772 | 9,535 | 146 | 9,087 | 621 | 32 | 9,489 | 283 | |||
1950 | 11,586 | 11,188 | 215 | 10,628 | 880 | 130 | 11,309 | 277 | |||
1970 | 15,888 | 13,856 | 175 | 12,882 | 2,809 | 463 | 13,813 | 2,075 | |||
1990 | 15,373 | 13,494 | 131 | 11,328 | 2,241 | 1,086 | 13,305 | 2,068 | |||
2000 | 14,714 | 13,088 | 116 | 9,934 | 1,993 | 1,100 | 12,404 | 2,310 | |||
Պատմություն
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Բուրգդորֆի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նորքարեդարյան ժամանակներում։ Հայտնաբերվել են նաև ուշ բրոնզի դարաշրջանի և հալշտատ (Hallstatt) մշակույթի հետքեր։
Միջնադարում տարածքը եղել է Բուրգունդիայի թագավորության կազմում։ 1080 թվականից այստեղ իշխել են Զերինգեն ազնվականական տոհմի դուքսերը։ Հավանաբար հենց նրանց ներկայացուցիչներն էլ Էմմե գետի ձախ ափին ամրոց են կառուցել, որն առաջին անգամ պատմական փաստաթղթերում հիշատակվել է 1080 թվականին՝ որպես castellum Bertoldi ducis: Իսկ ամրոցի մոտ հիմնված բնակավայրի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1236 թվականին (in oppido Burchtorff):
Բուրգդորֆի պատմության կարևոր դրվագներից է այն փաստը, որ հենց այստեղ է 1798 թվականին կրթադաստիարակչական իր հաստատությունը հիմնել նշանավոր մանկավարժ Յոհան Հայնրիխ Պեստալոցցին[2][5]։
Պատմամշակութային հուշարձաններ
Բուրգդորֆի հին քաղաքամասն ամբողջությամբ, ինչպես նաև մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նախկին Grosse Apotheke-ն ու Diesbacher House-ը, նախկին օրիորդաց դպրոցը՝ Mädchenschule-ն, նախկին Niederspital-ը (հիվանդանոցը), Gehöft Grafenscheuren-ը, Grosshaus-ը (Մեծ շենքը), zum Ochsen շենքը, Villa Schnell-ը, կանտոնային տեխնիկումը, Ֆրանց Գերչի թանգարանը (Museum Franz Gertsch), շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին, պատմական զենքուզրահի հավաքածուն (Sammlung Historisches Armeematerial Collection), միջնադարյան ամրոցը, Quarantine շենքն ու մատուռը և Villa Roth-ը։ Քաղաքն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[6]։
Պատկերասրահ
- Հին քաղաքամասը
- Ամրոցը
- Նախկին Grosse Apotheke-ն ու Diesbacher House-ը
- Նախկին Mädchenschule (օրիորդաց դպրոցը)
- Նախկին Niederspital-ը (հիվանդանոցը)
- Grosshaus-ը (Մեծ շենքը)
- zum Ochsen շենքը
- Կանտոնային տեխնիկումը
- Franz Gertsch թանգարանը
- Շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին
- Quarantine շենքն ու մատուռը
- Villa Roth-ը
Տեսարժան վայրեր
- Հին քաղաքամասն իր փողոցներով, հրապարակներով, պատմական շինություններով
- Ուշ գոթիկայի ոճով 1471/1490 թթ. կառուցված ռեֆորմիստական եկեղեցին
- Ամրոցը
- "Badi"-ն՝ հանրային լողավազանը
- Franz Gertsch թանգարանը
- Kornhaus (cornhouse)
- Burgdorf Flüeh-ը (4 հսկա ժայռեր) և Էմմե գետը
- Burgdorf Schützematte-ը՝ մարդկանց հանդիպավայր դարձած մի ընդարձակ դաշտ
Քույր քաղաքներ
|
Անվանի անձինք
- Յան Մարտից (1680 – 1743) - գյուտարար
- Սամուել Հիերոնիմուս Գրիմ (1733 – 1794) - բնանկարիչ
- Յոհան Հայնրիխ Պեստալոցցի (1746–1827) - մանկավարժ
- Կառլ Էդվարդ Էշլիման - ժարտարապետ
- Մաքս Շնեկենբուրգեր (1819 – 1849) - բանաստեղծ
- Ջոն Ավգուստուս Սուտտեր Կրտսեր (1826 – 1897) - Կալիֆոռնիական Սակրամենտոյի հայտնաբերողն ու պլանավորողը
- Էմիլ Թեոդոր Կոխեր (1841–1917) - բժիշկ, հետազոտող, 1909 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի
- Ֆրանց Շնայդեր (1910 – 1993) - կինոռեժիսոր, սցենարիստ[8]
- Հերման Հալլեր (1914 – 2002) - կոմպոզիտոր
- Լիսա դելլա Կազա (1919 – 2012) - երգչուհի
- Վիլլի Միշել (ծնվ. 1947) - Franz Gertsch թանգարանի համահիմնադիր[9]
- Ռես Ինգոլդ (ծնվ. 1954) - նկարիչ
- Քրիստինե Բրանդ (ծնվ. 1973) - գրող, ժուռնալիստ
- Քրիստա Մարկվալդեր (ծնվ. 1975) - քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ
- Պաբլո Նուվելլե (ծնվ. 1986) - DJ, կինոռեժիսոր, պրոդյուսեր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.