![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Norwegianmalforms.png/640px-Norwegianmalforms.png&w=640&q=50)
Բուկմոլ
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգերեն (բուկմոլ)[2] (ինքնանվանումը՝ norsk (bokmål)՝ «գրքի լեզու»)՝ Հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբի լեզու։ Ներկայումս Նորվեգիայում զուգահեռաբար գործածվում է նորվեգերենի երկու պաշտոնական գրական լեզու՝ բուկմոլ և նյունորսկ։
Արագ փաստեր Բուկմոլ, Տեսակ ...
Տեսակ | լեզու, գրական լեզու, գրավոր լեզու, målform? և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | նորվեգերեն |
Երկրներ | ![]() |
Խոսողների քանակ | 4 000 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Նորվեգերենի խորհուրդ և Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն և Dano-Norwegian alphabet? |
IETF | nb |
ISO 639-1 | nb |
ISO 639-2 | nob |
ISO 639-3 | nob |
![]() |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Norwegianmalforms.png/320px-Norwegianmalforms.png)
Ձևավորվել է դանիերենի հիմքի վրա՝ Դանիայի տիրապետության չորս հարյուրամյակների ընթացքում։
19-րդ դարի նորվեգացի նշանավոր գրողներ Հենրիկ Իբսենը և Բյորնստյերնե Բյորնսոնը գրում էին նոր-նոր ձևավորվող նորվեգերենով, որը հետագայում ստացավ «տիրակալի լեզու» (նորվեգերեն՝ riksmål ռիկսմոլ), իսկ 1929 թ.-ից՝ բուկմոլ անունը։
Բուկմոլը գործածում է Նորվեգիայի բնակչության մոտավորապես 90%-ը, այդ լեզվով են լույս տեսնում կենտրոնական ԶՏՄ-ները, այդ լեզուն են առավել հաճախ սովորում արտասահմանցի ուսանողները։