From Wikipedia, the free encyclopedia
Բուլղարիայի ֆոնդային բորսա ( բուլղարերեն ՝ Българска фондова борса, Balgarska fondova borsa, հապավումը BSE) ֆոնդային բորսա է, որը գործում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այն հիմնադրվել է որպես առաջին բուլղարական ֆոնդային բորսա 1991 թվականի հոկտեմբերի 10-ին՝ որպես բաժնետիրական ընկերություն։
Ստեղծում | 10 Հոկտեմբերի 1991 | |
---|---|---|
Երկիր | Բուլղարիա | |
Գլխամասի վայր | Սոֆիա | |
Stock market index | SOFIX, BG REIT, BGBX40, BG TR30 | |
Նախորդ | • Sofijska Stokova Borsa | |
Պաշտոնական կայք | www.bse-sofia.bg |
2010 թվականի մայիսի դրությամբ Բուլղարիայի ֆոնդային բորսան 44%-ով պատկանում էր Բուլղարիայի կառավարությանը, և նրանք այդ ժամանակ փնտրում էին պոտենցիալ ներդրողներ ամբողջ աշխարհում՝ որոնց թվում եղել են Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսան, Աթենքի ֆոնդային բորսան, OMX-ը և Պրահայի ֆոնդային բորսան։
2023 թվականի օգոստոսի 23-ին ընկերությունը 13 այլ բորսաների հետ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությամբ ստեղծեց EuroCTP-ն որպես Եվրոպական միության շուկայի տվյալների համատեղ համակարգ, Կապիտալի շուկայի մաս։
Նախկին ֆոնդային բորսան կոչվում էր Սոֆիայի ֆոնդային բորսա՝ որը ստեղծվել էր ցարի հրամանագրով, դադարեց գործել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քանի որ Բուլղարիան դարձավ կոմունիստական պետություն։
2011 թվականի հունվարին ֆոնդային բորսան (ֆոնդային խորհրդանիշ՝ BSO) պաշտոնապես միացավ կանոնավոր շուկայի առևտրին[1]։ 2011 թվականի նոյեմբերի դրությամբ Բուլղարիայի ֆոնդային բորսայի ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմում էր մոտ 8,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բորսան ունի նախաշուկայական նստաշրջաններ ժամը 9:00-ից մինչև 9:20, սովորական առևտրային նստաշրջաններ 9:20-ից մինչև 13:45-ը և հետշուկայական նստաշրջաններ՝ ժամը 13:45-ից մինչև 16:00-ը բոլոր աշխատանքային օրերին[2]։
2018 թվականի հունիսին ֆոնդային բորսայի անվանումը փոխվել է «Բուլղարական ֆոնդային բորսա – Սոֆիա»-ից պարզապես «Բուլղարական ֆոնդային բորսա»[3]։
Բուլղարիայի ֆոնդային բորսան հրապարակում է հետևյալ ինդեքսները՝
Բուլղարիայի ֆոնդային բորսան Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնության անդամ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.