Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան (բուլղար․՝ Национален военноисторически музей), ռազմական պատմությանը նվիրված թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Թանգարանն ընդգրկված է Բուլղարիայի պաշտպանության նախարարության համակարգի կազմում, և 1914 թվականի օգոստոսի 1-ից (գործնականում՝ 1916 թվականի հուլիսի 4-ից) թանգարանն ունեցել է տարբեր անվանումներ և գործել տարբեր կառույցների ենթակայության ներքո։ Թանգարանն ունի 5 000 մ² ներքին և 40 000 մ² (որից 500 մ² բնակելի) արտաքին ցուցահանդեսային տարածք, գրադարան, համակարգչային կենտրոն։
Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա և Սոֆիայի համայնք |
Հիմնադրվել է | 1916 |
Կայք | militarymuseum.bg |
Ռազմական պատմության ազգային թանգարանը ստեղծվել է 1916 թվականին, թանգարանի ռազմական-պատմական հանձնաժողովի ստեղծումից երկու տարի հետո, որի կազմում ընդգրկվեցին արխիվը, ցուցահանդեսներն ու գրադարանը։ Այն ժամանակ թանգարանը եղել է Բուլղարիայում գործող երեք թանգարաններից մեկը։
1949 թվականին թանգարանը վերանվանվել է Ազգային բանակի կենտրոնական թանգարան, 1950-1951 թվականներին տեղափոխվել է Գեներալ Սկոբլևի բուլվարի թիվ 23 շենք, որտեղ տարածքը զգալիորեն ընդլայնվել է։ 1952 թվականին թանգարանում բացվել է նոր ցուցահանդես։ 1956 թվականից թանգարանում գործել են արհեստանոցներ։
1967 թվականին Բուլղարիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ արտերկրում ստեղծվում է Առաջին բուլղարական բանակի թանգարանը։ 1971 թվականին թանգարանը սկսել է հրատարակել «Ռազմական պատմության ազգային թանգարանի աշխատություններ» գիտական հանդեսը։ 1975 թվականին գիտության, կրթության և մշակույթի բնագավառում գործունեության համար Ռազմական պատմության ազգային թանգարանը պարգևատրվել է Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի 1-ին աստիճանի շքանշանով։
2001 թվականից Ռազմական պատմության ազգային թանգարանը տեղափոխվել է Չերկովնա 92 հասցե[1]։
Թանգարանի բացօթյա հատվածում գտնվում են հետևյալ ցուցադրությունները՝
|
|
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.