From Wikipedia, the free encyclopedia
Բուլղարիայի իշխանություն (բուլղար․՝ Княжество България), սահմանադրական միապետություն ժամանակակից Բուլղարիայի տարածքում, որը գոյություն է ունեցել 1878-1908 թվականներին[1][2]։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Սոֆիա | ||||
Լեզու | Բուլղարերեն | ||||
Կրոն | Ուղղափառություն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Սահմանադրական միապետություն |
Պետության ղեկավարը եղել է իշխանը, ով հանդես էր գալիս «բուլղարաց իշխան» տիտղոսով։ Սկզբնական շրջանում իշխանությունը ղեկավարել են Բատենբերգների, իսկ ապա Սաքսեն Կոբուրգ Գոտայի ազնավականական տոհմերի ներկայացուցիչները։
Օսմանյան կայսրությունից անկախացել է 1878 թվականին՝ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով։ 1908 թվականի հոկտեմբերի 5-ին բուլղարական հողերի միավորումից հետո իշխանությունը վերածվել է անկախ թագավորության։
Բալկանյան թերակղզու տարածքում անկախ բուլղարական պետության ստեղծման գաղափարն առաջացել է Բուլղարիայում ժամանակավոր ռուսական տիրապետության շրջանում, երբ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան կայսրության բանակը ստիպված եղավ լքել Բուլղարիան։ Ռուսական կարճատև տիրապետության ժամանակահատվածում բուլղարական պետությունը ազգային զարթոնք ապրեց։
Նորանկախ Բուլղարիայի սահմանները որոշեց 1878 թվականին գումարված Բեռլինի վեհաժողովը, որը բավականաչափ նվազեցրեց ազատագրված բուլղարական հողերը՝ հօգուտ Օսմանյան կայսրության։ Փաստացիորեն, Բեռլինի վեհաժողովը խափանեց Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բուլղարական պետության ստեղծումը։ 1879 թվականին Միջնադարյան Բուլղարիայի մայրաքաղաք Վելիկո Տիռնովոյում հրավիրվեց սահմանադիր ժողով, որի արդյունքում երկրում հաստատվեց սահմանադրական միապետություն։
Սակայն Բուլղարիան չուներ լիակատար անկախություն, քանի որ ղեկավարվում էր գերմանական ծագմամբ դրածո իշխանների կողմից։ 1887 թվականին երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն և երկրի ղեկն իրենց ձեռքը վերցրեցին Սաքսեն Կոբուրգ Գոտայի ազնավականական տոհմի ներկայացուցիչները։ Կարճ ժամանակ անց Բուլղարիայի իշխանությունը պատերազմ մղեց Սերբիայի դեմ, որտեղ բուլղարացիները հասան առավելության։ Օսմանյան կայսրության դիրքերի թուլացմանը զուգընթաց 1908 թվականի հոկտեմբերի 5-ին Բուլղարիան հռչակվեց թագավորություն։ Սա թվով երրորդ անկախ թագավորությունն էր Բուլղարիայի պատմության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.