From Wikipedia, the free encyclopedia
Բուզլուխ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, բարձրադիր վայրում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Բուզլուխ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Գերանբոյի շրջան | |
Այլ անվանումներ | Բոզլուխ, Բուզլուգ, Պուզլուխ | |
ԲԾՄ | 1319 մետր | |
Բնակչություն | 188 մարդ (XIX դարավերջ) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը հայտնի է եղել նաև Բոզլոխ անվամբ։ Գտնվում է Մռավի լեռնաշղթայի հյուսիսային Շամփրապտուկ և Ալհարակ լեռնաճյուղերի միջև դեպի հարավ։ Գտնվում է Էրքեջ գյուղից 6 կմ դեպի հարավ-արևմուտք, Մանաշիդ գյուղից 3 կմ դեպի հարավ, Կուրակ գետի Բուզլուխ վտակի ձախ կողմի բարձրունքի վրա։ 1989 թվականին Բուզլուխ գյուղում ձևավորվել է ջոկատ։ 1991 թվականին ադրբեջանական հատուկ ջոկատայինների և խորհրդային զորքերի կողմից կազմակերպված «Օղակ» գործողության ժամանակ հարակից բնակավայրերի հետ միասին գյուղը հայաթափվել է և միացել Ադրբեջանիկազմին։ Ամիսներ անց Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացել են ազատագրել գյուղը։ 1992 թվականին գյուղը նորից անցել է Ադրբեջանին, բնակչությունը ստիպված տեղահանվել է, գյուղը ժամանակավորապես մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ[3]։
XIX դարավերջին ուներ 23 տուն՝ 188 հայ բնակչով։ Այդ ժամանակ գյուղի բնակչությունը կազմել է 150 մարդ և 15 տնտեսություն, եղել են բնիկներ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, բանջարաբուծությունն ու ծխախոտագործությունն էր։ Ուներ առողջարար օդ, սառնորակ ջրեր։
Գյուղն ունեցել է հայկական եկեղեցի։ Բուզլուխ գետակի աջ կողմում գյուղից վերև պահպանվել է Սբ. Մինաս եկեղեցին, որի մոտակայքում կա գյուղատեղի և գերեզմանոց։
Գյուղն ունեցել է ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.