From Wikipedia, the free encyclopedia
Բորա, մեծ արագություն ունեցող ցուրտ և պոռթկումներով քամի, որը փչում է ոչ մեծ բարձրություն (1000 մ-ից ոչ ավելի) ունեցող լեռներից դեպի բավական տաք ջրային մակերևույթ[1]։ Բորան հանդիպում է Սև ծովի վրա և Սլովենիայի Ադրիատիկի ափին` Տրիեստի շրջանում, Նոր Երկրում և այլն։
Բորա | |
---|---|
Տեսակ | fall wind? |
Bora (wind) Վիքիպահեստում |
Բորաների առաջացման պրոցեսում, ի տարբերություն լեռնահովտային քամիների և բրիզների, գլխավոր դերը պատկանում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությանը։ Բորան ձևավորվում է հիմնականում ձմռանը, երբ սառը ցամաքի վրա իշխում է անտիցիկլոնը, իսկ տաք ջրավազաններում` ցածր ճնշման գոտին։ Օրինակ, Սև ծովի ափերին նկատվող բորաներն առաջանում են, երբ Ռուսաստանի եվրոպական մասի հարավ-արևելքում հաստատվում է անտիցիկլոն, իսկ Սև ծովի ափին իշխում է մթնոլորտային ցածր ճնշման շրջանը։ Բորաների առաջացման համար կարևոր է ոչ միայն ռելիեֆի բազմազանությամբ, այլ անհրաժեշտ է բավական մեծ բարիկական գրադիենտ։ Լեռնալանջերից իջնող օդային հոսքերն ուժեղանում են լանջերի թեքության պատճառով, արդյունքում մեծանում է օդային զանգվածների կինետիկ էներգիան։
Բորան Նովոռոսիյսկում, ինչպես և Ադրիատիկում, առաջանում է այն դեպքում, երբ ցուրտ ճակատը մոտենում է առափնյա լեռնաշղթային հյուսիս-արևելքից։ Օդը, ծանրության ուժի ազդեցությանբ իջնելով լեռնաշղթայով ներքև, ձեռք է բերում մեծ արագություն։ Նովոռոսիյսկում բորայի դեպքում քամու արագությունը հունվարին միջինը գերազանցում է 20 մ/վ-ը[1]։ Հասնելով ջրի մակերևույթ` վարընթաց քամին բերում է ուժեղ ալիքավորում։ Այդ դեպքում կտրուկ նվազում է օդի ջերմաստիճանը, որը մինչև բորայի սկսվելը տաք ծովի վրա եղել է բավական բարձր։
Իջնելով ներքև, բորայի օդը տաքանում է ադիբադիկ օրոնքով։ Սակայն, լեռնաշղթայի բարձրությունը մեծ չէ, իսկ թափանցող ցուրտ օդի սկզբնական ջերմաստիճանն ավելի ցածր է ծովի վրա ավելի վաղ գտնվող օդի ջերմաստիճանի համեմատ։ Արդյունքում, այնտեղ, որտեղ թափանցում է բորան, ջերմաստիճանը նվազում է։ Նովոռոսիյսկում պատահել է, որ բորայի դեպքում ջերմաստիճանը նվազել է 25 °C և ավելի։ Նովոռոսիյսկի բորան մարում է ծովի վրա` մի քանի կիլոմետր հեռու քաղաքից։ Սակայն, Ադրիատիկի վրա բորան որոշակի սինօպտիկական իրադրություններում ընդգրկում է ծովի զգալի մասը։
Բորաների ժամանակ քամու արագությունը հասնում է մինչև 40 մ/վ, իսկ առանձին պոռթկումների ժամանակ` մինչև 60 մ/վ[1]։ Լեռան լանջից այդպիսի արագությամբ ցած իջնող օդային հոսքի ուղղաձիգ հզորությունը հասնում է մոտ 200 մ-ի։ Հատկապես ուժեղ է ճակատային բորան, որը պայմանավորված է ցուրտ ճակատի ազդեցությամբ։ Լինում են դեպքեր, երբ բորան տևում է մեկ շաբաթից ավելի։ Բորաները սովորաբար ուղեկցվում են օդի ջերմաստիճանի խիստ անկումներվ` մինչև -20–25 °C: Նովոռոսիյսկում տարվա մեջ դիտվում է միջինը 46 օր, ամենից առաջ նոյեմբերից մարտ շրջանում։ Բորայի տևողությունը կազմում է 1-3 օր, հազվադեպ` մինչև շաբաթ[2]։
Բորայի ժամանակ նավարկելիս կարող են ձևավորվել կարճ և բարձր ալիքներ, որոնք ստեղծում են դժվարություններ, ուստի հարկավոր է ցուցաբերել որոշակի զգուշավորություն։ Քամու կողմից առաջացած փոքր կաթիլները առաջացնում են «ծովային մշուշ», որը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։ Փորձառու նավաստիները ունեն այսպիսի ասացվածք. «Երբ բորան է նավարկում, դու մի' նավարկիր»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.